SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր –Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել են Hummer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հայտնաբերվել է` 2000 թ.-ին Վահագնի գյուղում Կախյանների ընտանիքի 7 անդամների անուններով կառուցված հուշաղբյուրի մոտ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել էին տղամարդու դի: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի և Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Անտոնի Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները սպանության վայրում հայտնաբերել էին նաև ՏՏ տիպի ատրճանակից կրակված 7.2 տրամաչափի 1 փամփուշտի պարկուճ և 1 չկրակված փամփուշտ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22