Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած սպանության մեղադրյալը ներկայացել է ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեl և հայտնել են, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչել է ևս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնել են, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով: Սկսվել են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ աշխատանքով պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում է կայացրել Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ:
Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Ի դեպ, այս ընթացքում պարզվել է նաև, որ Աշոտ Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին ևս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01