ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է մի շարք համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, որպեսզի համայնքները գազով ապահովելու համար կատարված կապիտալ հսկայական ներդրումները չարտահայտվեն գազի սակագնի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում շատ համայնքներ գազաֆիկացնելու համար:
«Կար ժամանակ, երբ նախընտրական շրջանի ամենահայտնի խոստումը համայնքը գազաֆիկացնելն էր: Հիմա մենք ունենք հարյուրավոր համայնքներ, որտեղ միլիոնավոր դրամներ են ծախսվել այդ համայնքները գազաֆիկացնելու համար, սակայն այդ գյուղն ամեն ամիս սպառում է մի քանի հարյուր հազար դրամի գազ: Գազի գնի պատճառով այդ գյուղացիները գազն օգտագործում են ոչ թե ջեռուցման և տնտեսական գործունեության, այլ ճաշ եփելու համար:
Արդյունքում խնդրի առաջ ենք կանգնում, ունենք կապիտալ ներդրում, որը հաշվարկվում է ընդհանուր գազի սակագնի մեջ: Բայց քանի որ այդ գյուղերը բավարար չափով գազ չեն ծախսում, որ այդ կապիտալը հետ բերեն, այդ վճարը սակագնի ձևով բաշխվում է երկրի բոլոր գազ օգտագործողների հետ»,-ներկայացրեց Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով` այդ տարբերակը խելամիտ չէ: Նա նշեց, որ գազն այլևս միակ էներգիայի աղբյուրը չէ: «Ես առաջարկում եմ, որ մենք այդ գյուղերի համար մտածենք այլընտրանքային էներգետիկան զարգացնելու մասին: Դա շատ ավելի էժան է, երկարաժամկետ կտրվածքով ավելի ձեռնտու է և ռազմավարական ներդրում է»,-նշեց նա:
Վարչապետը նշեց, որ եթե կան ջերմոցային տնտեսություններ, որոնք հիմնադրվել են առանց գազի, ուրեմն ավելի լավ է նրանց աջակցեն նոր տեխնոլոգիաներ ներդնելու և գործունեությունն առանց գազի շարունակելու գործում:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01