Հայաստանում փոքր և միջին բիզնեսի համար պարզեցված հարկային ռեժիմ կառաջարկվի։ Այս մասին նախօրեին հայտարարել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Թե ինչ հարկային ռեժիմի մասին է խոսքը, նախարարը չէր պարզաբանել:
Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ խոսքը գնում է մի քանի ուղղությունների մասին: Առաջինը խոսք է գնում նրա մասին, որ կառավարությունը գործարար միջավայրի բարելավման համար նախատեսում է բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարել՝ բարձրացնելու համար հաշվետվողականությունը, նրանց գործելակերպը դարձնելով ավելի թափանցիկ։ «Իսկ փոքր ու միջին ձեռնարկությունների մասով կա առաջարկություն փորձել վարկերն ու ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի դարձնել: Հնարավոր է ռիսկերի բաշխման նոր մոդել մշակվի, որտեղ բանկերը և ՓՄՁ-ները, որպես երկու կողմի տնտեսվարող սուբյեկտներ, ռիսկը կիսեն, քանի որ հիմա բանկերը ձգտում են իրենց ռիսկերը նվազագույնի հասցնել, իսկ մյուս կողմի վրա թողնում են 100 տոկոս և մի քիչ պակաս: Հիմա, ռիսկերի վերաբաշխումը որպեսզի չառաջացնի տոկոսադրույքների բարձրացում, պետք է ներդրվի ռիսկերի գնահատում, կառավարում, որը ևս նախատեսվում է, որպեսզի ՓՄՁ-ները ռիսկերի կառավարման դաշտում կարողանան հեշտ բաշխել իրենց ռիսկերը բանկերի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մակարյանը:
Մյուս կողմից, մեր զրուցակցի խոսքերով, ՓՄՁ-ներին աջակցելու համար ցանկություն կա լավացնել աջակցող կազմակերպությունների որակը, գործիքակազմը, որը պետությունը տրամադրում է ՓՄՁ-ներին, ինչպիսիք, օրինակ, սուբսիդավորում, երաշխիքներ և այլն։ «Այս գործիքակազմերը պետք է լավացվեն, նաև մոնիթորինգ իրականացվի, որպեսզի ՓՄՁ-ներին ավելի հասանելի դառնան պետական աջակցության և այլ ծառայությունների տեսակները: Ցանկություն կա ընդգրկելու նաև առևտրի միջազգային կազմակերպության հնարավորությունները: Այս բոլորի արդյունքում հնարավոր կլինի ՓՄՁ-ներին բերել մոդեռնիզացիայի, գուցե նաև հարկային բեռի փոփոխությունների: Այս բոլորի արդյունքում ՓՄՁ-ների բեռը գուցե կթեթևացվի, դրանք կդառնան Հայաստանում ավելի հեշտ գործող բիզնեսներ, որոնց կայունությունն ու եկամտաբերությունը հաստատուն կլինի:
Հիմա էկոնոմիկայի նախարարությունը այլ գերատեսչությունների հետ աշխատում են այս ուղղություններով»,- ընդգծեց Մակարյանը:
Գործատուների միության նախագահը նախկին կառավարության ժամանակ մշտապես քննադատում էր կառավարության վարած քաղաքականությունը ՓՄՁ-ների մասով: Մակարյանին նոր կառավարության մոտեցումներն էլ դեռևս չեն բավարարում: «Ներկայիս կառավարությունն էլ է փորձում ՓՄՁ-ների նոր ռազմավարություն մշակել, նոր գործողությունների պլան գործարկել, բայց դրանք դեռ քննարկումների փուլում են, կոնկրետ ոչ մի բան չկա: Մենք գիտենք նաև, որ նախկին կառավարության ժամանակ էլ ՓՄՁ ռազմավարություն մշակվեց, որը բավականին թերի և թույլ փաստաթուղթ էր իր հետևանքներով հանդերձ: Հետևաբար ռազմավարությունը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոքր ու միջին բիզնեսին ավելի խորությամբ հասկանալը, որովհետև ՓՄՁ-ների խնդիրները միայն ֆինանսների հասանելիությունը չէ, այլև նրանց գրավադրման խնդիրները, նրանց ունիվերսալ կադրեր ունենալու խնդիրները, որ ավելի հեշտ աշխատեն: Շատ կարևոր է պետական գնումների համակարգում ՓՄՁ-ների ընդգրկվածության ընդլայնումը: Եվ ի վերջո, շատ կարևոր է, որ պետությունը այնպիսի գործիքակազմ ստեղծի, որպեսզի ՓՄՁ-ները և խոշոր բիզնեսը կարողանան շատ արդյունավետ համագործակցեն իրար հետ»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:
ՓՄՁ խնդիրներով զբաղվող Սամսոն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՓՄՁ-ների մասով փոփոխությունները վաղուց սպասված են: Գրիգորյանի խոսքերով՝ նոր կառավարության մոտեցումները ՓՄՁ-ների նկատմամբ ավելի բարիդրացիական են, բայց դեռևս չեն ուրվագծվում այն լուրջ փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են։ «Բավականին փոխելու բաներ դեռևս կան, բավականին աշխատանք տանելու տեղ դեռևս կա մանր ու միջին բիզնեսի մասով: Առհասարակ ամբողջ բիզնեսն է սպասում Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Ազդակներ ստանում ենք, որ միտումներ կան, բայց դեռ չենք կարող ասել, որ լուրջ փոփոխություններ են եղել, որոնք կազդեն գործարար միջավայրի բարելավմանը լուրջ ձևով: Թեթևակի փոփոխություններ լինում են, բայց դրանք բավարար չեն: Ավելի լուրջ մոտեցում է պետք ՓՄՁ-ներին»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Սամսոն Գրիգորյանը:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02