Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի դատարանը երկրի նախկին նախագահ Կառլոս Մենեմին պետությանը պատկանող գույքի վաճառքի ժամանակ արած խախտումների համար 3 տարվա և 9 ամսվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Todo Noticias հեռուստաալիքը:
Նույն գործի շրջանակում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Դոմինգո Կավալյոն դատապարտվել է 3 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ երկու նախկին պաշտոնյաներին ցման արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել:
Բանն այն է, որ Մենեմի կառավարությունը 1991թ.-ին 30 մլն դոլարով վաճառել է La Rural ցուցահանդեսների կենտրոնը, մինչդեռ դրա շուկայական արժեքը 131 մլն դոլար է եղել: Մեղադրյալների դատապաշտպանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
Սա Մենեմի դեմ առաջին դատավարությունը չէ. 2013թ.-ին Արգենտինայի նախկին նախագահը զենքի ապօրինի վաճառքին մասնակցության համար 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Գերագույն դատարանը հաստատել էր մեղադրանքը, բայց ոչ դատավճիռը, ինչի առնչությամբ գործն ուղարկվել էր Վճռաբեկ դատարանի քննմանը:
2015թ.-ին նրան խաբեության համար 4,5 տարվա ազատազրկման էին դատապարտել: Վճիռը բողոքարկվել էր, և գործն այժմ քննվում է գերագույն ատյանի կողմից:
Կառլոս Մենեմն Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1999թթ.:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44