ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչող որոշումը, խորհուրդ է տվել ԱՄՆ ղեկավարությանը Իսրայելին «նվիրել» ամերիկյան նահանգներից մեկը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի տարածք համարվող Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը:
«Միացյալ Նահանգներում կան բավականին շատ հողեր, որոնք ձգվում են մեծ տարածությունների վրա: Տվե՛ք դրանք Իսրայելին: Հյուսիսային կամ Հարավային Կառոլինան: Ինչո՞ւ չտալ Հարավային Կառոլինան: Դա հողային լավ տարածք է: Դե, նվիրե՛ք Իսրայելին մի քանի նահանգ, եթե ձեր վարչակազմն իսկապես ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը», - ասել է Ջաաֆարին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի այդ քայլը կապված է երկրում նախընտրական գործընթացների հետ, և Թրամփի վարչակազմը ձգտում է նման կերպ ստանալ իսրայելական լոբբիստական խմբերի աջակցությունը սպասվող ընտրություններում:
«Իմ պետության ղեկավարությունը նախագահ Թրամփի ստորագրած փաստաթուղթը համարում է նվեր Իսրայելի վարչապետին: Դա միակողմանի գործողություն է, որը չունի ոչ մի քաղաքական, իրավական կամ բարոյական օրինականություն, ոչ մի կերպ դա չի կարող որոշել որևէ ժողովրդի ճակատագիր, չի կարող զրկել մեր երկիրն իր անբաժանելի մասը հանդիսացող տարածքից», - ասել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը:
Ջաաֆարին հավելել է, որ Գոլանի բարձունքները սիրիական տարածք են և վաղ թե ուշ կվերադառնան իրենց, նա նաև կոչ է արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ շեշտելով, որ տեղի ունեցածը ապտակ է ամբողջ աշխարհին ու պատմական մարտահրավեր ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ԱԽ-ի դեմ:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55