ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրացրեց խնդիրը, որ ջրօգտագործողների միությունները աշխատավարձ չեն ստանում:
Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե չի սխալվում ՋO-երը աշխատավարձ ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա:
«Ի՞նչ է նշանակում, որ բոյկոտում են, ես տեսա, որ ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել 1 մլրդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում, ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա ու ցույց անի, որ աշխատավարձ չի ստացե՞լ, չեք աշխատել՝ չեք ստացել: Մենք դեռ կգնանք, բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, և հետո չգաք ասեք՝ ջրօգտագործող միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է, նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն, ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, դե կառավարություն, վճարի, ինչո՞ւ պետք է վճարի»,-ասաց նա:
Նա նկատեց, որ չեն ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չեն կառավարում, և կարիք կա համակարգի փոփոխության:
«Ամենաշատ թալանված համակարգերից մեկն է, հերթով կգնանք իրենց հետևից, եթե աշխատավարձ չեն ստանում, կմտնենք իրենց տները, տեսնենք ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»,-ասաց նա:
Հողերի ոռոգման խնդրի հետ կապված վարչապետն ասաց. «Ի՞նչ է, համայնքի ղեկավար չունեն, որ չի կարողանում հինգ տարի, տասը տարի այդ հարցին լուծում տալ: Ամեն հարցով, պարո´ն վարչապետ, մեր գյուղապետի պատուհանը կոտրվել է, ի՞նչ է մտածում կառավարությունն այն մասին, ես ասացի, որ մենք պատրաստ ենք քննարկել, բայց թող գյուղացիները հասկանան՝ ովքեր են իրենց ընտրած գյուղապետերը և ՋՕ պետերը»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ ՋՈ պետերը ժամանակին իրենց գործն էին համարում պարտքերի հաշվին ընտրությունների համար ձայներ հավաքելը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01