Դուք շեշտեցիք, որ երկրում կա որոշակի գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ, ես զանգահարեցի Արթիկի շրջանի 5 համայնքներ, որտեղ այս պահին կա 2000 տոննա գազար, 1500 տոննա կարտոֆիլ, 630 տոննա բազուկ, եթե մենք խոսում ենք դեֆիցիտի մասին, ապա գյուղացիները տեղյակ չեն, որ երկրում կա պահանջարկ և իրենց ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում». այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Այս խնդրում պետք է կամ պետական մոտեցում, կամ ուղղակիորեն իրազեկման բարձրացում, որպեսզի գյուղացիները կարողանան իրենց ապրանքն ավելի վաղ իրացնեն»,- ասաց պատգամավորը:
Վարչապետն էլ նշեց, որ ինքը խոսում էր ոչ թե երկրում դեֆիցիտի մասին, այլ արտերկրում դեֆիցիտի մասին, դրանք տարբեր բաներ են: «Ես ասում էի, որ պետք է խրախուսենք, որ արտահանման մեխանիզմներն աշխատեն: Ընկալման տարբերություն կա, թե կառավարությունն ինչ պետք է անի. պետք է վաճառի՞ գազարը, թե՞ պետք է աջակցի, որպեսզի գազարի վաճառքի և արտահանման մեխանիզմներ լինեն»,- ասաց վարչապետը և նշեց, որ հիմա կառավարությունն այդ քաղաքականությունը վարում է:
«Օրինակ` ինչո՞ւ գյուղացիները չեն միավորվում և կոլեկտիվ տնտեսություններ չեն ձևավորում, ինչո՞ւ իրենց ապրանքների վաճառքի և արտահանման համար կառավարման համակարգ չեն ձևավորում: Կառավարության խրախուսման մեթոդն առաջին հերթին ուսուցանումն է, գիտելիքի և իմացության բարձրացումը, երկրորդը` հնարավորինս էժան ֆինանսական միջոցներ տրամադրելը, որ այդ մեխանիզմներն աշխատեն: Մենք այդ քաղաքականությունը վարում ենք: Կոլեկտիվ տնտեսություններին ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր են տրվում, քան անհատ գյուղացիական տնտեսություններին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հավաստիացրեց` իհարկե, պատգամավորի ասած հարցերով կառավարությունը կզբաղվի, բայց դա պետք է լինի համատեղ աշխատանք:
«Արտահանողները հավաստիացնում են, որ կարող են տարեկան 100 հազար տոննա Ձեր ասած ապրանքներն արտահանել, բայց դրա համար պետք է, որ այդ ապրանքը կուտակվի մի տեղ, որովհետև արտահանողը չի կարող գնալ և կիլո-կիլո գնել: Այս ծրագրերի վրա կաշխատենք: Ձեր ասած պրոբլեմը 20 տարի շարունակ կա, երբ որ գալիս է մի պահ, որ պարզվում է` բերքը չի իրացվել, գարունը եկել է հին գազարը մնացել է, բայց նորը սկսում է հայտնվել շուկայում»,- ասաց վարչապետը:
Հովսեփյանն էլ նշեց՝ իսկապես, 25 տարի այդ խնդիրը կա: «Այսօր եթե խոսում ենք` կլինի, կլինի, բայց դրա համար մեծ քայլեր են պետք»,- ասաց նա:
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16