«ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ պետք է խնդիրները դասակարգել և, ըստ կարևության, հետևություններ անել:
Նրա խոսքով` կարող է կիրառելի լինել նաև անցյալի փորձը: «Վարչապետն ասաց, որ 50 000 գլուխ ոչխարի կարիք կա Պարսկաստանում, տարին 600 000 ոչխար, միայն Վայոց Ձորում 50 000 ոչխար է եղել, կան նաև արտովայրեր, ժողովուրդը պատրաստ է սկսելու, բայց կարևոր խնդիրը դա քայլ-քայլ իրականացնելն է, որը թողնում ենք օդի մեջ: Չգիտեն, թե ինչպես ծրագրի հնարավորությունից օգտվել»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` կոնկրետ ոչխարաբուծության հետ կապված կառավարությունն առարկայական առաջարկ չի անում, չի ասում, որ պատրաստ է օգնել:
Բագրատյանի խոսքով` Սիրիայի մեր հայրենակիցները ցանկություն ունեն հատուկ տեսակի ոչխարներ բերել Հայաստան և զարգացնել ոլորտը: «Այդ ոչխարները դամասկոսյան ոչխարներ են, որոնք 14 ամսվա մեջ երկու անգամ երկվորյակներ են ծնում, հիմա այս ծրագրի իրակացման համար պետք է մարդկանց լսենք, ռելսերի վրա դնենք, թե երբ կարող է հասնել մայրացու տեսակը»,- ասաց նա` հավելելով, որ այդ հարցով պայմանավորվել են հանդիպել գյուղնախարարի հետ:
Երկորդ կարևոր դրույթն, ըստ պատգամավորի, ճանապարհներն են: Բագրատյանն ասաց, որ խիստ կարևոր է համարում «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը, որի միջոցով նոր մակարդակ կունենան տնտեսական զարգացման առումով: «Միայն Լարսով տնտեսություն չենք կարող կառուցել»,- նշեց նա:
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ միշտ երազել է, որ երկրի ղեկավարը գոնե ամիսը մեկ ազնիվ լինի ժողովրդի հետ, անկեղծ ժողովրդին փոխանցի իր հոգսերը և բոլորին հարավիրի միասին կառուցելու երկիրը: «Հիմա ունենք, իհարկե, շատերին դա դուր չի գալիս, ասում են` վարչապետը թող գործով զբաղվի, ոչ թե անընդհատ ելույթ ունենա, մենք զարմանալի ժողովուրդ ենք, բայց այդ զարմանալիությամբ կձևակերպենք հզոր Հայաստանի տեսլականը»,- եզրափակեց պատգամավորը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15