Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, այսպես ասած, «յուղոտ» տարածքներ, որոնք շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից: Այս մասին այսօր Եվրոպայի հրապարակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ցավոք սրտի, այսօր իրենք սեփականության վկայականներ ունեն: Այս պրոցեսը 20 տարի եղել է, և այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, բայց այս հանգամանքը խանգարում է: Բայց եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք, որ իրենք այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հող մեկ այլ տեղում տանք: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Եվ մարդիկ գալիս են, ուզում են այդ այգիներում շինարարություն անելու համար թույլտվություն ստանալ, բնականաբար, մենք մերժում ենք»,- նշեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հայտնեց, որ հողատարածքներ սեփականաշնորհվել են Նոր Նորքի, Դավթաշենի և մնացած գրեթե բոլոր այգիներում:
«Մենք դատախազության հետ համատեղ այս ուղղությամբ աշխատում ենք: Մենք սկսել ենք այգիներից, այս պահին գույքագրում ենք այգիները և դատախազության հետ համատեղ տեսնում ենք, թե ինչ հիմքերով են վաճառվել տարածքները, և կտեսնենք արդյունքները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վերելակների փոփոխմանը, Հայկ Մարությանը նշեց, որ խնդրին պետք է լուծում տրվի, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:
«Բնականաբար, դա կապված է մեծ գումարների հետ, և մենք փնտրում ենք այդ գումարները նաև մասնավորի հետ համագործակցության մեջ: Տարբեր միջոցներ կան՝ մասնավորին ներգրավելու, մենք հիմա քննարկում ենք և լավագույն տարբերակը կընտրվի, որ թե´ վերելակների որակը լավը լինի, թե´ բնակիչների վրա հետագայում այդ վերելակի ծախսը մեծ չլինի:
Եթե պետությունը գումար ունենար, կարելի էր ուղղակի այդ գումարը տրամադրել և սկսել պրոցես, բայց քանի որ մենք չենք ուզում արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»,- հայտարարեց քաղաքապետը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01