Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ այս կիրակի երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ հաջողություններ կգրանցի, իսկ նախնական հարցումները, որոնք այդքան էլ դրական կանխատեսումներ չեն անում իշխանությունների համար, իրականում «սխալվում են»:
A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը պնդել է, որ նախնական կանխատեսումները սխալ են, և որոշ զեկույցներում լուրջ տարբերություններ կան:
Թուրքիայի նախագահը պատմել է, որ երբ ինքը գնում է որևէ հանրահավաքի, մարդիկ սովորաբար չեն հեռանում մինչ ելույթի ավարտը, իսկ վերջում իրենք իրենց ընտրողներին թեյի փաթեթներ են նվիրում:
«Այս տարի թեյ ենք բաժանում, տղամարդկանց չենք տալիս, իհարկե, կանանց ենք նվիրում: Դուրները գալիս է, լավ է ստացվում»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Էրդողանի կուսակցության՝ հանրահավաքներին թեյ բաժանելը հակասական արձագանքի էր արժանացել ընդդիմադիր լրատվամիջոցներում: Շատերը դա համարել էին ընտրակաշառք, ոմանք էլ նկատել, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիները հենց նվերներ ստանալու համար են գնում ԱԶԿ-ի հանրահավաքներին ու մնում մինչ դրա ավարտը:
Անցյալ շաբաթ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Էրդողանը խիստ բարկանում է հանրահավաքի մասնակիցների վրա, որոնք անզուսպ կերպով իրար ձեռքից խլում են բազմության կողմ նետված թեյի փաթեթը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44