Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող: «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Ծրագրերից մեկը հաղթել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ «COBRAIN Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլիացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում»: Թեման նեյրոգիտության բնագավառից է: COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ կհանդիսանա ուղեղի հետազոտությունների ոլորտում՝ ազգային մրցունակությունն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար: COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի և Լունդի համալսարանների հետ՝ ծրագիրը հնարավորություն կընձեռի հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կկատարելագործվեն երիտասարդ հետազոտողների հմտությունները, կընդլայնվեն հետազոտական կարիերայի հնարավորությունները, կզարգանան համալսարանի նորարարական կարողությունները: Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը, և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները՝ հիմնարար և տրանսլիացիոն նեյրոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարական ծրագրերին ընդառաջ: Ծրագրերից երկրորդը՝ «Մագնիսական նանոհիբրիդները՝ քաղցկեղի բուժման համար», ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) կոորդինացմամբ: Այն ուղղված է քաղցկեղի բուժման անվտանգ և արդյունավետ եղանակի մշակմանը՝ հիմնված ՖՀԻ-ում սինթեզվող նախանշված հատկություններով մագնիսական նանոհիբրիդային նյութերի միջոցով փոփոխական մագնիսական դաշտում գերտաքացման (հիպերթերմիա) եղանակով քաղցկեղային բջիջների ընտրողական քայքայման վրա: Նախագծում որպես գործընկեր կազմակերպություններ են ներգրավված Դույսբուրգ-Էսսենի համալսարանը (Գերմանիա), Սալոնիկիի Արիստոտել համալսարանը (Հունաստան) և Ինտելիջենցիա ընկերությունը (Լյուքսեմբուրգ): Նախատեսվում է, որ նախագծի ընթացքում, բացի մագնիսական նանոհիբրիդների կառուցվածքային ու մագնիսական բնութագրման և դրանց բժշկական կիրառությանն ուղղված աշխատանքներից, նաև կզարգանա ու կամրապնդվի ՖՀԻ-ի գիտական և տեխնոլոգիական ներուժը, կմշակվի գիտական և ինովացիոն գործունեության ռազմավարություն՝ ուղղված նշված ոլորտում ՖՀԻ-ի գերազանցության ապահովմանը, երիտասարդ գիտնականների կարիերային առաջընթացին, միջազգային գիտական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01