Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, 2018թ. կյանքից հեռացած Բարբարա Բուշն այնքան էր ատում գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որ իր ննջասենյակում նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի հետհաշվարկը վարող ժամացույց ուներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին գրված է հեղինակ Սյուզան Փեյջի՝ Բարբարա Բուշի մասին նոր գրքում:
Նշվում է, որ հետհաշվարկի ժամացույցն անգամ մահվան պահին նրա կողքին էր:
«Երբ Թրամփն ընտրվեց, տիկին Բուշի ընկերներից մեկը որպես կատակ նրան նվիրեց հետհաշվարկի ժամացույց, որը ցույց էր տալիս, թե 45-րդ նախագահին քանի օր, ժամ, րոպե ու վայրկյան է մնացել պաշտոնավարումն ավարտելու համար: Նա այնքան էր հավանել ժամացույցը, որ դրել էր մահճակալի կողքի սեղանին՝ ցանկանալով ամեն օր տեսնել այն»,-գրել է Փեյջը:
Հեղինակը պատմել է, որ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը Թրամփին մեղադրում էր նաև այն ժամանակ, երբ սրտի հետ կապված խնդիրներ էր ունենում:
Հետաքրքրական է, որ, հանրապետական երկու նախագահների կին և մայր լինելով հանդերձ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո տիկին Բուշը հրաժարվում էր իրեն հանրապետական համարել:
Բացի այդ, Բարբարա Բուշը համոզված էր, որ ընտրություններում հաղթելու հարցում Թրամփին աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ նախկին առաջին տիկինը մահացել է 2018թ. ապրիլին. յոթ ամիս անց կյանքից հեռացել է նաև Ջորջ Բուշ ավագը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55