Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 29-ին երկրի խորհրդարանում քվեարկության կդնի Միացյալ Թագավորության՝ Եվրամիության կազմից դուրս գալու («Բրեքզիթ») համաձայնագիրը, որը նախապես համաձայնեցվել է պաշտոնական Բրյուսելի հետ և սպասում է բրիտանացի օրենսդիրների վավերացմանը: Ինչպես նշում է The Guardian-ը, սա Մեյի կողմից օրենսդիրների համաձայնությունը ստանալու վերջին հուսահատ փորձն է: Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետն այսօր քվեարկության է ներկայացնելու «Բրեքզիթ»-ի համաձայնագրի միայն կեսը: Եթե պատգամավորները վավերացնեն այն, ապա Լոնդոնը մինչև մայիսի 22-ը ժամանակ կունենա ԵՄ-ն լքելու համար: Ի դեպ, քվեարկությունը կայանալու է հատկանշական օր. ըստ նախնական ծրագրի՝ «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետն էր մարտի 29-ը, սակայն փաստաթղթի անվավեր մնալու պատճառով ԵՄ-ն Մեծ Բրիտանիային թույլ է տվել երկարաձգել վերջնաժամկետը: Պարբերականը նշում է, որ ամենայն հավանականությամբ այսօրվա քվեարկությունը, ինչպես և նախորդ երեքը, Մեյի համար ցանկալի արդյունք չի տա: Եթե բրիտանական խորհրդարանն այդպես էլ չվավերացնի փաստաթուղթը, ապա վերջնաժամկետը կլինի ապրիլի 12-ը: Լոնդոնը ստիպված կլինի մինչև ապրիլի 12-ը նոր ծրագիր ներկայացնել՝ կա՛մ ԵՄ-ն լքելու, կա՛մ դրա կազմում մնալու համար: Ծայրահեղ դեպքում ժամկետը կհասցվի մինչև հունիսի 30-ը՝ նախքան ԵՄ նոր խորհրդարանի ձևավորումը: Հայտնի է նաև, որ պատգամավորներն աշխատում են «Բրեքզիթ»-ի ավելի մեղմ ծրագրի վերաբերյալ երկուշաբթի քվեարկություն անցկացնելու ուղղությամբ: Սակայն ԵՄ առաջնորդները հոռետեսական են տրամադրված այս քայլերի նկատմամբ՝ չնայած, որ վարչապետի գրասենյակը հավատում է քվեարկության դրական ելքին: Ավելի վաղ Մեյը խոստացել էր լքել վարչապետի պաշտոնը, եթե խորհրդարանը վավերացնի համաձայնագիրը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01