ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից առաջ լրագրողների ներկայությամբ կատակել է՝ ենթադրելով, որ նրանք 2 նախարարներից պար են սպասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դուք ինչ-որ բանի՞ եք սպասում: Դուք ցանկանում եք, որ մենք շարժումնե՞ր կատարենք, պարե՞նք, թե՞ ինչ»,- ասել է Լավրովը: Լավրովն Անթալիա է այցելելել մարտի 28-29-ին՝ մասնակցելու համար 2 երկրների ԱԳ նախարարների նախագահությամբ Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 7-րդ նիստին: Խումբը գործում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների ղեկավարած Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի շրջանակում: Նախորդ՝ 6-րդ նիստը տեղի էր ունեցել 2018 թվականի մարտի 14-ին Մոսկվայում: Հանդիպման արդյունքները Հանդիպման արդյունքներով՝ Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են արագացնել Սիրիայի սահմանադրական կոմիտեի ստեղծումը: «Մենք պայմանավորվել ենք արագացնել սահմանադրական կոմիտեի ստեղծումը՝ ՄԱԿ մեր գործընկերների հետ համագործակցությամբ եւ բնականաբար՝ Սիրիայի կառավարության ու ընդդիմության հետ շփումներով: Եվ վստահ ենք, որ նման սահմանադրական կոմիտեի ստեղծումը կօգնի վերջապես ստեղծել այն նույն ժնեւյան գործընթացը, որի մասին այդքան շատ են խոսում մեր արեւմտյան եւ այլ գործընկերները»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափը «այսօր սիրիական ճգնաժամի կարգավորման բազմաթիվ հարցերի լուծման միակ արդյունավետ ձեւաչափն է՝ ինչպես եւ ով էլ չի փորձել այս ձեւաչափին խանգարել»:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44