Այսօր, մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում. առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի։ Բողոքի ակցիայի պատճառը Դիլիջանի նախկին զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու` Դավիթ Հակոբյանի գործով դատավճիռն է: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել անարդարության զոհ դարձած երիտասարդին: «Ամիսներ շարունակ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, ու այդ ծանր հանցագործությունը նրա վրա սարքել են: Չգիտեմ որտեղից փակ վկաներ են բերել ու դրա հիման վրա փորձում են անմեղ տեղը մարդուն 9 տարի փակել։ Առաջին փակ վկան դատարանում ասում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ճնշման տակ է թղթեր ստորագրել։ Իսկ 2-րդ փակ վկան էլ դատարանում չկարողացավ հստակ պատասխաններ տալ»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի վայր են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի ոստիկանապետ Սևակ Բադիրյանը: Մարզպետը խոստացել է, որ իրավիճակի մասին ինքը կտեղեկացնի համապատասխան մարմիններին: Հիշեցնենք, որ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբյանին Տավուշի առաջին ատյանի դատարանն արդարացրել էր, մինչդեռ Վերաքննիչը նրան անազատության է դատապարտել, իսկ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել վճիռը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01