ARM | RUS |

Քաղաքաշինության զարգացման հայեցակարգը պետք է մատնանշի ընդհանուր տարածաշրջանում Հայաստանի դերը. Վահագն Վերմիշյանի հարցազրույցը

29.03.19 | 23:28

Հայաստանի քաղաքաշինությունը պետք է ունենա ընդհանուր զարգացման կոնցեպտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ներկայացնելով ոլորտի առաջխաղացման իր տեսլականը:

Պարոն Վերմիշյան, ինչպես եղավ այս պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, արդյոք այն անակնկալ էր ձեզ համար:

Անկեղծ ասած՝ անակնկալ էր, իսկապես չէի սպասում: Ես արդեն մեկ ու կես տարի է Հայաստանում եմ: Առաջին մի քանի ամիսը հանգստանում էի, ընտանիքով շրջագայում էինք, եղանք տարբեր մարզերում: Հետո որոշ ժամանակ աշխատեցի որպես Երևանի քաղաքապետի խորհրդական՝ ճարտարապետության ու քաղաքաշինության գծով: Մի քանի ամիս աշխատեցի և այն ժամանակ քաղաքապետի հրաժարականից հետո, ես աշխատանքից ազատման դիմում գրեցի: Զբաղվում էի իմ մասնագիտությամբ՝ հետաքրքրիր նախագծեր, մրցույթներ: Կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը եղավ երեք շաբաթ առաջ, անսպասելի զանգ հնչեց: Իմ թեկնածության հետ կապված խոսվում է, թե ես իբրև ինչ-որ մեկի կողմից եմ առաջադրվել: Նման բան չկա, ես ոչ մեկի կողմից չեմ առաջադրվել: Վարչապետի հետ հանդիպեցինք, ներկայացրեցի իմ տեսլականը և դրանից հետո եղավ այս աշխատանքի առաջարկը:

Դուք ծնունդով Ստեփանավանից եք, այնտեղ մի որոշ ժամանակ աշխատել եք որպես գլխավոր ճարտարապետ, հետո տեղափոխվել Ռուսաստան: Ի՞նչը պատճառ դարձավ, որ մեկնեցիք:

Իմ ծրագրերի մեջ չկար Հայաստանից դուրս գալը, նույնիսկ Ստեփանավանից դուրս ինձ չէի պատկերացնում: Իմ կուրսային աշխատանքների հիմնական մասը նվիրված էր Ստեփանավանին, կարծես, ես ինքս ինձ պատրաստում էի, որ մնամ այդտեղ: Ցավոք, ինստիտուտն ավարտելուն անմիջապես հաջորդեց երկրաշարժը… աշխատել եմ քաղաքի գլխավոր հատակագծի վրա: Աշխատանքի բերումով 1991 թվականին մեկնել եմ Ռուսաստան՝ Մոսկվա: Պարբերաբար մտքիս այն էր, որ շուտով՝ մեկ ամսից հետ եմ գնալու, սակայն չէր ստացվում: Եվ 1992 թվականին որոշեցի արդեն ընտանիքով տեղափոխվել Մոսկվա: Այդ ընթացքում մեկ անգամ եկա Ստեփանավան, և տեսա, որ վերամբարձ կռունկներն ինչպես թողել էի՝ այդպես էլ մնացել էին, շինհրապարակները լքված էին: Ինձ համար լքված շինհրապարակը նույնն է, ինչ վատառողջ մարդը:

Մոսկվայում մի որոշ ժամանակ անց ապրելուց հետո, որոշեցի որպես բնակության վայր ընտրել Սանկտ Պետերբուրգը: Այն Մոսկվայի նման չէ, Սանկտ Պետերբուրգում բոլորովին այլ մթնոլորտ է: Ի դեպ, այդ տեսանկյունից Երևանին եմ նմանեցնում: Երևանը պետք է վայելես, այն աշխատանքային քաղաք չէ, այն, իսկապես, վայելելու համար է:

Պարոն Վերմիշյան, գրեթե 30 տարի աշխատեցիք դրսում, բազմաթիվ նախագծեր ունեք աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Դրանցից որո՞նք կառանձնացնեք:

Մինչ նախագծերը ներկայացնելը, նախ կցանկանայի նշել, որ դրանք բոլորը թիմային աշխատանքի արդյունք են: Ինչ վերաբերում է նախագծերին, ապա 250-ից ավելի են, ընդհանուր 5 մլն 800 հազար քմ-ից ավելի նախագծեր կան արված: Դրանց թվում է, «Դոմոդեդովո» օդանավակայանի առաջին, երկրորդ տերմինալների վերակառուցումը, երրորդ տերմինալը և ընդհանուր ենթակառուցվածքային նախագիծը: Դրանից բացի, Սոչիի ծովային նավահանգիստն ամբողջությամբ՝ իր ենթակառուցվածքներով, աշխատանքը տեխնոլոգիապես բավական բարդ էր, որովհետև ծովից 3.6 հա տարածք ենք օգտագործել: Իմիջիայլոց, հին նավահանգստի նախագիծն արվել է Կարո Հալաբյանի կողմից: ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը նկատեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել, նավահանգիստները հայերն են նախագծում:

Հաջորդ աշխատանքը, որի մասին կուզեի խոսել, Սուդանի հյուսիսային գավառում նոր քաղաքի կոնցեպտի մշակումն է:Նախագծով այն քաղաք է 14 կմ ծովային ափով՝ նախատեսված 7 մլն բնակչի համար: Անունը դրեցինք Ջինեյնա, ինչն արաբերեն նշանակում է դրախտային պարտեզ: Ի դեպ, աղջիկս է այս անունն առաջարկել: Քաղաքի կառուցումը սկսվել էր, հետո պատերազմի պատճառով աշխատանքը դանդաղեց: Այդ նախագծով հաշվի են առնվել բոլոր այն թերությունները, որոնք ունեն Դուբայն ու Աբու Դաբին: Ի դեպ, նախագծեր ունեմ Էմիրություններում, նոր նախագծով մրցույթի ենք մասնակցում Կատարում և այլն:

Մի շարք տեղեր թվարկեցիք, քաղաքներ նշեցիք, Հայաստանում, կարծես, ձեր աշխատանքներից միայն Կրկեսի շենքն է:

Այո, Հայաստանում Կրկեսի ընդհանուր կոնցեպտը մշակեցի: Այստեղ մի շատ կարևոր բան կուզեի նշել, այս պաշտոնը ստանձնելուց հետո ես դադարեցնում եմ նախագծային գործունեությունը Հայաստանում:

Այժմ անդրադառնանք Ձեր պաշտոնից բխող գործունեությանը: Ի՞նչ տեսլական ունեք Հայաստանի քաղաքաշինության հետ կապված:

Մենք պետք է ընդհանուր զարգացման հայեցակարգ ունենանք: Այն պետք է ունենա հետևյալ փիլիսոփայությունը՝ մատնանշի ընդհանուր տարածաշրջանում Հայաստանի դերը: Իրականում, Հայաստանը, որպեսզի դառնա Լյուքսեմբուրգի նման երկիր, շատ մեծ գումար պետք չէ: Եթե ամեն ինչ արվի այնպես, ինչպես ես մտածում եմ, ապա 5-6 տարի հետո Հայաստանը կարող է դառնալ Լյուքսեմբուրգի նման երկիր:

Մի քանի շեշտադրում կասե՞ք, դա ինչպե՞ս եք պատկերացնում:

Առաջին հերթին ենթակառուցվածքների նախագծեր: Ոչ թե շենքեր, շինություններ, դրանք, իհարկե, կլինեն, բայց առաջնահերթ է զարգացած ենթակառուցվածքներ ունենալը: Եթե ուզում ենք, որ բիզնեսը գա Հայաստան՝ մենք պետք է պայման ստեղծենք դրա համար: Մասնավորապես, կարևորում եմ ավտոճանապարհների ցանցի կառուցումը, էներգետիկ ենթակառուցվածքները, ջրային պաշարների ճիշտ, արդյունավետ կառավարմանն ուղղված նախագծերը: Եվ ամենակարևորը՝ավիացիոն տրանսպորտի զարգացման համար ենթակառուցվածքների կառուցումը: Այսօր Զվարթնոց օդանավակայանը զարգացման լուրջ ներուժ ունի, ինչի արդյունքում զգալի կավելանան ուղևորահոսքերը: Գիտեք, աշխարհում ավիացիոն ոլորտում մի նոր բում է սկսվել: Օրինակ, Հնդկաստանում միանգամից 100-ից ավելի օդանավակայան է կառուցվում, ԱՄՆ-ում մի քանի տասնյակ օդանավակայան է կառուցում: Ժամանակի ընթացքում ավիացիան լինելու է թիվ 1 տրանսպորտային միջոցը: Մենք էլ պետք է այս ուղղությամբ աշխատենք:

Պարոն Վերմիշյան, Ձեր մասնագիտական կարծիքը կուզենայի լսել Երևանի հետ կապված: Տեսակետներ կան, որ քաղաքի դեմքն աղճատված է: Դուք ի՞նչ կասեք:

Համաձայն չեմ, թե քաղաքի դեմքն աղճատված է: Իհարկե, փորձեր արել են, բայց… գիտեք ինչ, բավական է մի որոշ ժամանակ Երևանում չլինեք, հետո հետ գաք, կզգաք, որ այն նույնն է: Շատ բարդ է Երևանի դեմքը փոխելը, այն ունի իր կոլորիտը, «առնական» ճարտարապետությունը:

Ի պաշտոնե, պարտավոր եմ անել ամեն ինչ, որ դեպի Երևան կենտրոնաձիգ ուժը տեղափոխվի այլ մարզեր: Մեր շրջաններն է պետք զարգացնել: Ամբողջ ուշադրությունը Երևանի վրա է: Ագահի նման հարձակվել են՝ ցանկանալով կենտրոնից մի կտոր պոկել, քանի վաղը չի եկել: Ասում եմ, որ վաղն արդեն եկել է, այդ հնարավորությունն այլևս չկա: Երևանի կենտրոնում որևէ նոր շինարարություն, նոր ծավալներ չպետք է լինեն: Միայն բարելավում:

Ձեր պատկերացմամբ, Քաղաքաշինության կոմիտեն ինչպիսի՞ կառույց պետք է լինի:

Այն Քաղաքաշինության կոմիտեն, որը կար ժամանակին և ներկա կառույցը, լրիվ տարբեր են՝ անատամ, մի քիչ կաղ ու հիվանդ օրգանիզմ է, որին շատ շտապ վերակենդանացում է պետք: Մենք այսօր չունենք նորմատիվային լուրջ բազա, որը համաշխարհային նորմատիվներին համահունչ կլինի: Ցավոք սրտի, ժամանակակից լաբորատորիաներ չունենք: Մենք պետք է ունենանք մեր լաբորատորիաները, հատուկ փորձաքննություն, որով կանցնեն 3-րդ, 4-րդ կատեգորիայի շենքերի նախագծերը: Այսօր նախագծերի փորձաքննության ոլորտում խայտառակ վիճակ է:

Հրաշալի կոլեկտիվ ունենք, պրոֆեսիոնալ մարդիկ են, ուղղակի պետք է դրվեն ճիշտ հանձնարարականներ: Իմ խնդիրն է, այդ ամեն ինչը վերականգնել, այս կառույցը ստանա իր ճիշտ կարգավիճակը: Այն կարողանա ամբողջ ոլորտը ճիշտ կառավարել, վերահսկել: Խորհրդային տարիներին Հայաստանը ճարտարապետության, շինարարության ոլորտում եղել է առաջամարտիկ, սակայն այսօր հետ ենք ընկել: Այնպես, որ զգալի աշխատանք կա կատարելու:

lragir.am


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01