Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել սահմանամերձ Մովսես գյուղին` ներկայացնելով տարիներ շարունակ հակառակորդի նշանակետի տակ ապրող գյուղացիների առօրյան ու դրա անբաժան մասնիկը կազմող դժվարությունները:
Պարբերականի թղթակից Ամալյա Իլգները զրուցել է Մովսեսի բնակիչներից մի քանիսի հետ, ինչի արդյունքում գրվել է ստորև հրապարկված անդերադարձը.
«Անժելա Այվազյանի թոռնուհին դուրս էր գալիս մանկապարտեզից, երբ հնչեցին կրակոցները: Հնգամյա աղջիկը, ով արդեն սովոր է այս ամենին, արագ վազել է տուն` լավ իմանալով, որ նման իրավիճակներում չի կարելի որևէ տեղ կանգ առնել:
Այս անգամ որևէ մեկը չի տուժել, բայց Մովսեսի բոլոր բնակիչները գիտեն, որ հակառակորդի դիպուկահարների հաջորդ հարձակումն ուղղակի ժամանակի խնդիր է: Այստեղի բնակիչների համար հուլիսի վերջին տեղի ունեցած հարձակումը դարձել է առօրյա կյանքի մի մասը: Ադրբեջանական սահմանից ընդամենը 300մ հեռավորության վրա գտնվող գյուղի տների մեծ մասը գտնվում է դիպուկահարների տեսադաշտում և, ըստ այդմ, հեշտ խոցելի թիրախ է»,-գրում է հեղինակը` նկատելով, որ Մովեսում չկա մի տուն, որի վրա փամփուշտի հետքեր չլինեն:
Այնուհետև անդրադարձի հեղինակը պատմում է Բերդի Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Անահիտ Բադալյանի մասին, ում խոսքերով, սահմանային կյանքի սթերսն ու լարվածությունը տեղաբնակ կանանց մոտ 90 տոկոսի պարագայում դարձել են հոգեբանական խնդիրների պառաջացման պատճառ:
«Անցած տարվա օգոստոսին իրավիճակն ուղղակի սարսափելի էր: Ամեն օր երեկոյան 7-ին նրանք սկսում էին կրակել, իսկ եթե մի օր չէին կրակում, բոլորս զարմանում էինք, թե ինչ է պատահել: Ահա այս աստիճան ենք մենք սովորել տիրող իրավիճակին:
Մեր երեխաներն ապրել են այս մթնոլորտում, հիմա էլ մեր թոռներն են նույնկերպ մեծանում. ժամանակն անցնում է, բայց իրավիճակը լավանալու փոխարեն, ավելի է վատանում»,-մեջբերում է հեղինակը տեղաբնակ Կիմա Ալիպյանի խոսքերը:
Խոսելով արտագաղթի մասին` հեղինակը նշում է, որ աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղում ապրող ամեն մի ընտանիքից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող կա:
«Տարիրներ առաջ ես էլ փորձեցի արտագաղթել, գնացի Մոսկվա աշխատանք ճարելու, բայց կարողացա այնտեղ մնալ 4 ամիս: Ինձ համար չափազանց ծանր էր Հայաստանից, հայրենի Մովսեսից հեռու մնալը: Ես միայն գիտեմ, որ սա է իմ տունը»,-նշել է տիկին Այվազյանը, ով իր հարևանուհիների հետ հաստատակամ վճռել է ամեն գնով մնալ հայրենի գյուղում` ընտանիքի կողքին:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47