ARM | RUS |

Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստը հիշեցնում է ընթերցանության դաս՝ առաջին դասարանում

02.08.16 | 17:24

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործի դատական քննությունը:

Բժշկուհիները մեղադրվում են այն բանի համար, որ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին երեխայի մահը: Նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Մերին «Շենգավիթ» ԲԿ-ում որպես հղի՝ հաշվառվել էր 2015 թվականի փետրվարի 11-ից: Նրա բժիշկը «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն էր, ում մոտ՝ որպես շատ լավ բժշկի մոտ՝ Մերին գնացել էր ընտանիքի բարեկամի խորհրդով:

Մերիի ջերմությունը բարձրացել էր հղիության ամենավերջին շրջանում՝ հուլիսի 23-ից: Մերին ու նրա հարազատները անընդհատ հեռախոսային կապի մեջ են եղել բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հետ, տեղեկացրել են հղիի ջերմության բարձրացման մասին: Բժշկուհին հենց սկզբից եզրակացրել է, որ Մերի Մարգարյանը քաղաքում տարածված վիրուսային հիվանդության պատճառով է ջերմում, և խորհուրդ է տվել, որ նա «Պարացետամոլ» խմի:

Ըստ տուժողի իրավահաջորդ Մարգարյանի՝ բժշկուհի Բախշյանը անընդհատ պնդել է, որ Մերիի մոտ գինեկոլոգիական խնդիր չկա, նա գինեկոլոգիական որևէ սխալ բացառել է: Եվ հուլիսի 23-ից 26-ը Մերին բժշկուհու խորհրդով միայն «Պարացետամոլ» է խմել, մի անգամ էլ «Անալգին-դիմեդրոլ» են ներարկել: Այդ ընթացքում Մերին հարազատների ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ կատարել են արյան ու մեզի անալիզներ, լսել են երեխայի սրտի բաբախոցը ու ասել են, թե ամեն բան նորմալ է: Այդ օրերին Շուշանիկ Բախշյանը ծննդկանի ու նրա հարազատների հետ ունեցել է բազմաթիվ հեռախոսազրույցներ, տվել է խորհուրդներ, մասնավորապես, վստահ լինելով, որ ծննդկանը գինեկոլոգիական խնդիրներ չունի, հուլիսի 25-ին խորհուրդ է տվել, որ հետազոտեն ծննդկանի ատամների ու կոկորդի վիճակը: Ստուգող բժիշկը նշել է, որ ծննդկանի մոտ կարող է միայն գինեկոլոգիական խնդիր լինել, նա պիտի իրեն հսկող բժշկին ներկայանա:

Հուլիսի 26-ին, ժամը 16-ն անց 30-ին Մերիին հոսպիտալացրել են «Շենգավիթ» ԲԿ-ում: Հերթապահ բժիշկը եղել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ Մերիի հայրիկի՝ դստերը ժամեր շարունակ ոչ մի բժշկական օգնություն ցույց չի տրվել, ընդհուպ՝ մինչև գիշերվա ժամը 3-ն անց 30, երբ Մերիի ջերմությունը իջել է մինչև 35 աստիճան: Նա վատացել է, սկսել է փսխել:

Բժշկական կենտրոն հրավիրված նյարդոպաթոլոգը ենթադրել է, թե ծննդկանի մոտ կարող է արյան զեղում լինել: Մտածել են, թե արյան զեղման ու բարձր ջերմության առկայության պայմաններում չի կարելի կեսարյան հատում անել: Անհրաժեշտ են համարել բազմապրոֆիլ բուժհաստատություն տեղափոխել Մերիին, «Շենգավիթ» ԲԿ-ում համապատասխան սարքավորումներ չկային…

Միայն հուլիսի 27-ի առավոտյան է կատարվել արյան բիոքիմիական անալիզ, ու «Շենգավիթ» ԲԿ-ում որոշել են ծննդկանին «մի րոպե շուտ» տեղափոխել «Էրեբունի» ԲԿ , որտեղ հղիի վիճակն արագընթաց հետազոտել ու արդյունքում արագ տեմպով էլ նրան տարել են կեսարյան հատումի:

Կեսարյան հատումով Մերի Մարգարյանը դուստր է ունեցել, բայց նրա օրգանիզմը այլևս չի կարողացել դիմակայել: Մերին մահացել է հուլիսի 29-ի առավոտյան, իսկ հուլիսի 30-ին մահացել է նորածին աղջնակը՝ Մարիան…

Դատարանում քրեական գործում առկա փաստաթղթերի հետազոտման փուլն է:

Բժշկական փաստաթղթերի, մասնավորապես ծննդկանի հիվանդագրքույկի հետազոտության ընթացքում դատարանը բախվեց այն իրողությանը, որ ՀՀ առողջապահության նախարարության բուժհիմնարկներում դեռևս շրջանառության մեջ են ռուսալեզու ձևաթղթեր, որոնք բժիշկների կողմից երբեմն լրացվում են հենց ռուսերենով: Որոշ բժշկական փաստաթղթեր դատարանը չհետազոտեց, քանի որ դրանք ռուսալեզու էին ու հայերենով թարգմանված չէին:

Մյուս կողմից՝ դատարանում կատարվող հետազոտմանը խոչընդոտում էր նաև բժիշկների անընթեռնելի ձեռագիրը, ու մերթընդմերթ դատական նիստը հիշեցնում էր ընթերցանության դաս՝ առաջին դասարանում:

Պաշտպանական կողմը հայտարարեց, թե հակասություն կա «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացված բժշկական փաստաթղթերի մեջ: Մի դեպքում արձանագրված էր, թե հղի Մերի Մարգարյանը բժշկական կենտրոն է ընդունվել պարզ, «առույգ» գիտակցությամբ, մյուս դեպքում, նույն ժամերի վերաբերյալ նշված էր, որ հղին անգիտակից վիճակում է եղել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը նշեց, որ այդ փաստաթղթային հակասությունների վերաբերյալ բժշկական կենտրոնի բժիշկները պարզաբանումներ են տվել իրենց ցուցմունքներում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հղիին անհապաղ՝ վայրկյան առաջ կեսարյան հատումի տանելու անհրաժեշտությունը հիմնավորված էր հղիի մոտ եղած այնպիսի ցուցումներով, ինչպես՝ երկկողմանի թոքաբորբը, սակավաջրությունը, պտղի ներարգային թերզարգացումը և այլն:

Ըստ ծննդկանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մերի Մարգարյանի մահը վրա էր հասել 2015 թվականի հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 40 րոպեին: Մահվան պատճառներից են՝ բազմաօրգանական անբավարարությունը, 35-36 շաբաթական հղիության վիճակում առաջացած սակավարյունությունը, սակավաջրությունը, սուր շնչառական վարակը՝ երկկողմանի թոքաբորբով: Հղիի տարբեր օրգանների, այդ թվում՝ երիկամների հյուսվածքներում առկա են եղել նեկրոզներ, արձանագրվել է սրտամկանի ծանր դիստրոֆիա, օրգանիզմում՝ մանր օջախներով արյունազեղումներ և այլն: Ցավալին այն է, որ մինչև սուր շնչառական վարակով հիվանդանալը Մերի Մարգարյանը, ըստ բժշկական եզրակացության, չի տառապել այնպիսի հիվանդություններով, որոնք կարող էին պատճառահետևանքային կապի մեջ լինել նրա մահվան հետ…

Մերի Մարգարյանի նորածին դստրիկը մահացել է հուլիսի 30-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին: Որպես նորածնի մահվան պատճառներ՝ նշված են՝ ծանր ասֆիկսիա, ցնցումային համախտանիշ, ներարգանդային ինֆեկցիա, որի պատճառով առաջացել էին թոքերի և գլխուղեղի այտուցներ…

Ծննդկան Մերի Մարգարյանի ու նրա աղջնակի մահվան հետ կապված՝ նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ բուժաշխատողների մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում խախտումների առկայությունը ստուգելու նպատակով:

Հանձնաժողովը բաղկացած է եղել 17 հայտնի բժիշկներից, ում մասնագիտությունները նշված չեն նրանց՝ որպես փորձագետներ ներգրավելու որոշումներում, նշված են միայն զբաղեցրած պաշտոնները, բոլորն էլ պաշտոնավորներ են:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Մ. Թովմասյանի կողմից այս փորձաքննությունն անցկացնող հանձնաժողովին առաջադրվել է լրացուցիչ ինը հարց:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ ծննդկան Մերի Մարգարյանը պետք է հոսպիտալացվեր դեռ հուլիսի 23-ին, երբ բարձրացել էր նրա ջերմությունը:

Նշվել է, որ հեռախոսակապով բուժում նշանակելը չի նշանակում բուժօգնություն, բժիշկը հեռախոսով կարող էր խորհուրդ տալ՝ դիմել բժշկական կենտրոն և հոսպիտալացվել:

Հուլիսի 24-ին և 25-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոն դիմած հղիին, ում ջերմությունը բարձր էր, չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված: Հղիի արյան և մեզի հետազոտություններում արդեն առկա են եղել շեղումներ՝ լեյկոցիտների, հեմոգլոբինի ցուցանիշներում, բայց դրանք դեռ զարգացած չեն եղել այն աստիճանի, ինչ արձանագրվել է ավելի ուշ՝ ծննդկանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ:

Ըստ հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝ հղիի մոտ կեսարյան հատումի ցուցումներն առավել ակնհայտ են դարձել հուլիսի 27-ի առավոտյան, երբ կատարվել է արյան բիոքիմիական հետազոտություն ու ի հայտ են բերվել էական շեղումներ: Հղին անհապաղ պետք է տարվեր կեսարյան հատումի, սակայն նա «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել միայն շատ ժամեր անց: Եթե հղիի կեսարյան հատումը գոնե հուլիսի 9-ի առավոտյան կատարվեր, ապա, ըստ եզրակացության, մոր և նորածնի կյանքը փրկելու հավանականությունն ավելի մեծ կլիներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում Մերի Մարգարյանին ցուցաբերված բուժօգնության ոչ մի փուլում հանձնաժողովը թերություններ և բացթողումներ ի հայտ չի բերել:

Արձանագրվել է, որ ծննդկանին ու նորածնին փրկել հնարավոր չի եղել՝ նրանց օրգանիզմներում զարգացած անդառնալի փոփոխությունների պատճառով: Այդ անդառնալի փոփոխությունները զարգացել էին մի քանի օրվա ընթացքում՝ առնվազն՝ հուլիսի 23-ից մինչև հուլիսի 27-ը…

Հանձնաժողովը նշել է, որ հիվանդին ստացիոնարում պառկեցնելու հարցը պետք է որոշվեր հերթապահ բժշկի կողմից: Ամբաստանյալներից՝ Անի Բաբելյանը հենց հերթապահ բժիշկն է եղել այն օրը, երբ հղիության վերջին փուլում գտնվող Մերի Մարգարյանը բարձր ջերմությամբ ներկայացել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, կատարվել էին արյան ու մեզի անալիզներ, լսվել էր պտղի սրտի բաբախը, ու եզրակացրել էին, որ ամեն բան նորմալ է: Հերթապահ բժշկուհին անգամ չէր հանդիպել ծննդկանին ու նրա հարազատներին…

Դատարանում հրապարակվեցին նաև Շուշանիկ Բախշյանին ձերբակալելու, ապա 2015 թվականի հունվարի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այդ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ փաստաթղթերը: Ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել էին Շուշանիկ Բախշյանն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Նույն օրը՝ 2015 թվականի հունվարի 23-ին, Շուշանիկ Բախշյանը հոսպիտալացվել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել էր… սուր շնչառական ինֆեկցիա, երկկողմանի թոքաբորբ: Շուշանիկ Բախշյանը չէր բավարարվել տանը մնալով ու «Պարացետամոլ» խմելով, չնայած համարյա նույն վարակով իրեն դիմած հղի Մերի Մարգարյանին խորհուրդ էր տվել չանհանգստանալ ու տանը մնալ՝ «Պարացետամոլի» հաբեր ընդունելով…

Հրապարակվեց նաև Շուշանիկ Բախշյանի աշխատանքային պայմանագիրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հետ՝ կնքված 2009 թվականին, համաձայն որի՝ Շուշանիկ Բախշյանը 30 հազար դրամ աշխատավարձով բժշկական կենտրոնում պետք է աշխատեր որպես մանկաբարձ-գինեկոլոգ ժամը 9-ից մինչև 14-ն անց 48 րոպե:

Շուշանիկ Բախշյանի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, թե իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված ո՛չ նրա աշխատանքային ժամերին ու ո՛չ նրա աշխատանքային օրերին ցուցաբերված մասնագիտական անփույթ, անբարեխիղճ աշխատանքի համար:

Նախագահողը հարցրեց, թե աշխատանքային ժամը լրանալուց հետո բժշկուհի Բախշյանն ինչո՞ւ էր մնացել հիվանդանոցում: Պաշտպանը պատասխանեց. «Մերի Մարգարյանի խնդրանքով»: Նախագահողը նկատեց. «Նա խնդրանք կատարո՞ղ էր, թե՞ հիպոկրատյան երդում տված բժիշկ»:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել , նա որպես մեղադրյալ ներգրավվել է 2015 թվականի հունվարի 25-ին: Իսկ հունվարի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես Շուշանիկ Բախշյանի խափանման միջոց՝ ընտրել է կալանավորումը՝ 2 ամսով: Միաժամանակ, դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը, կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 1 միլիոն դրամի չափով: Գումարը վճարվել է, նույն օրը Շուշանիկ Բախշյանը գրավով ազատ է արձակվել…


Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47