Apple ընկերությունը որոշել է հրաժարվել Air Power լիցքավորման անլար սարքից: Այդ մասին հայտնել է TechCrunch ինտերնետային պորտալը՝ վկայակոչելով ընկերության տեխնիկական ծրագրերի ավագ փոխնախագահ Վենա Ռիչոյին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Զգալի ջանքերի արդյունքում մենք եկանք եզրահանգման, որ Air Power-ին չի համապատասխանում մեր բարձր ստանդարտներին, եւ որոշեցինք չեղարկել այդ նախագիծը:-նշվում է հաղորդագրության մեջ:-Մենք հայցում ենք օգտատերերի ներողամտությունը, որոնք ակնկալում էին այդ սարքի վաճառքը: Մենք շարունակում ենք համարել, որ ապագան անլար սարքերն են, եւ վճռական ենք տրամադրված այդ ուղղությամբ գործելու հարցում»: Ինչպես նշել էր The Verge ինտերնետային պորտալը, Air Power անլար լիցքավորման սարքի նախագծի մասին առաջին անգամ հայտարարել էին 2017 թվականի սեպտեմբերին iPhoneX սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ: Այդ ընթացքում ընկերությունը հայտարարել էր, որ սարքի վաճառքը կմեկնարկի 2018 թվականին: Ենթադրվում էր, որ այն կապահովի iPhone-ի, Apple Watch «խելացի» ժամացույցի եւ AirPod անլար ականջակալների միաժամանակյա լիցքավորման հնարավորությունը, ընդ որում՝ սմարթֆոնի էկրանին պետք է արտացոլվեր բոլոր երեք սարքերի լիցքավորման ընթացքը: Սակայն, ինչպես ընդգծել է The Verge-ը, մշակման փուլում, համաձայն որոշ տեղեկությունների, ծագել են տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, սարքի տաքացման հետ կապված:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01