Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել է, որ պատրաստվում է արգելել Հռոմում մեկանգամյա պլաստիկի՝ սպասքի, սննդի փաթեթների, բաժակների եւ այլ իրերի օգտագործումը: Բացի շրջակա միջավայրի մասին հոգ տանելուց, քաղաքապետարանը ցանկանում է ազատվել այսպես կոչված «բնապահպանական մաֆիայից»՝ հանցավոր խմբավորումներից, որոնք հարստանում են թափոնների ուտիլիզացման հաշվին, հաղորդում է «Եվրոպուլս»-ը: Քաղաքապետարանը համարում է, որ եթե Հռոմում զգալիորեն պակասի աղբը (իսկ մեկանգամյա օգտագործման պլաստիկն այժմ կազմում է քաղաքի կենտրոնում աղբի 60 տոկոսը), «էկոմաֆիան» կկորցնի Հռոմի նկատմամբ հետաքրքրությունն ու ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը: Հռոմից բացի «էկոմաֆիան» գործում է նաեւ Իտալիայի այլ շրջաններում: Դրանք մասնավոր ընկերություններն են, որոնք զբաղվում են թափոնների ուտիլիզացմամբ՝ փաստացի չպահպանելով անվտանգության ստանդարտներն ու նորմերը (օրինակ՝ չօգտագործելով անհրաժեշտ ֆիլտրերն աղբն այրելու ժամանակ): Ավելին, «էկոմաֆիան» վարում է կոշտ քաղաքականություն մրցակիցների հետ պայքարում: Վերջին 4 ամիսների ընթացքում միայն Հռոմում երկու հրդեհ է բռնկվել ուտիլիզացման եւ վերամշակման գործարաններում: Դրանց հետեւանքով որոշ ժամանակ աղբը կուտակվում էր փողոցներում, իսկ քաղաքի բնակիչների շրջանում կար դժգոհություն: Դրան ի պատասխան՝ ընդունվեց մեկանգամյա պլաստիկ իրերի օգտագործման արգելքի մասին որոշումը: Արգելքը կարող է ուժի մեջ մտնել արդեն ընթացիկ տարում, եթե քաղաքային խորհուրդը հաստատի այն: Եվրամիությունն արդեն պայքարում է պլաստիկից գոյացած աղբի դեմ: Օրերս Եվրախորհրդարանը հաստատել է մեկանգամյա օգտագործման իրեր կիրառելու արգելքը, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականին: Ալգելված կլինի մեկանգամյա ամբողջ սպասքը, ընպելիքի ձողիկները, մեկանգամյա սննդի տարաները եւ պլաստիկից այլ իրերը: Բացի այդ, 2030 թվականին ԵՄ-ում կվերամշակվի պլաստիկի ավելի քան 50 տոկոսը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01