Ավստրիական T-Mobile ընկերությունը՝ Deutsche Telekom գերմանական կոնցեռնի դուստր ձեռնարկությունը, Եվրոպայում առաջինը գործարկել է 5G 5-րդ սերնդի կապի կոմերցիոն օգտագործումը: Այս բջջային օպերատորի ներկայացուցիչների խոսքով, կապի նոր ձեւաչափի բացառիկ օգտատերեր են դարձել ընկերության 200 բաժանորդները՝ հիմնականում Ավստրիայի գյուղական տեղանքներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «T-Mobile-ը դարձել է Եվրոպայի առաջին հեռահաղորդակցային ընկերությունը, որը սկսել է 5G կապի կոմերցիոն օգտագործումը», - ասել է կապի օպերատորի տնօրեն Անդրեաս Բիրվիտը: Ներկայումս 5-րդ սերնդի կապն ընդգրկել է գյուղական տեղանքի 17 համայնք եւ օգտատերերը հնարավորություն են ստացել համացանցում աշխատել ավելի քան 10մբ/վ արագությամբ: Ավստրիայի իշխանությունների ծրագրի համաձայն, Ավստրիայում բոլոր ինտերնետ օգտագործողները 5G կապից կկարողանան օգտվել մինչեւ 2025 թվականը: Մարտի սկզբին Ավստրիան աճուրդում խաղարկել էր 5G բջջային կապի հինգերորդ սերնդի առաջին հաճախականությունները, դառնալով առաջինը Եվրոպայում նոր հեռահաղորդակցության ստանդարտի ներդրման ոլորտում: Ավստրիայի ռադիոհեռարձակումը եւ հեռահաղորդակցումը կարգավորող մարմինը հաղորդել է, որ հաճախականության գնորդներ են դարձել Ավստրիայի խոշոր բջջային օպերատորները՝ A1 Telekom Austria-ն, T-Mobile-ը եւ Drei-ն, ինչպես նաեւ չորս տարածաշրջանային ինտերնետային ընկերությունները: 5G հաճախականության վաճառքը Ավստրիայի կարգավորիչին բերել է 188 մլն եվրո: Հինգերորդ սերնդի ցանցը բնութագրվում է հիմնականում նրանով, որ թույլ է տալիս ինտերնետի արագությունը գրեթե 10 անգամ մեծացնել: Նոր ստանդարտի միջոցով միլիարդավոր սարքեր կկարողանան այսպես կոչված կոլեկտիվ հաղորդակցման հնարավորություն ստանալ, այսինքն, 5G-ն մեկ ցանցում կմիավորի ինքնակառավարվող մեքենաները, բնակարանային եւ կոմունալ տնտեսությունների սարքերը եւ այլ գաջեթներ: 4G ստանդարտը այլեւս հարմար չէ նման լուծումների համար:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01