Անհայտ կորած ճապոնացի երկու դպրոցականների մարմինները հայտնաբերվել են Մակքենզի լճում, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում, տեղեկացնում է The Guardian-ը։ 16-ամյա պատանիները խեղդվել են լճում, որը համարվում է Ավստրալիայի ամենատեսարժան վայրերից մեկը։ Տեղեկացվում է, որ դպրոցականներն անհետացել էին տեղի ժամանակով ժամը 17.00-ին։ Շուտով սկսվել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ, որին մասնակցել է ջրային ոստիկանությունն ուղղաթիռներով։ Դեռահասների մարմինները գտնվել են շաբաթ օրը ժամը 08.20-ին։ Ոստիկանությունը հաշվետվություն է պատրաստում եւ կապի մեջ է ճապոնական հյուպատոսության հետ։ Մակքենզի լիճը գտնվում է Գրեյթ Սենդի ազգային պարկի տարածքում եւ մեծ հեղինակություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Այս պահին ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ զբոսաշրջային խմբում են եղել զոհված դպրոցականները։ Հայտնի չէ նաեւ՝ լողալ իմացե՞լ են նրանք, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, Մակքենզին բավական հանգիստ լիճ է համարվում, իսկ կատարված ողբերգությունն այս վայրերի համար արտասովոր բան է։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01