Հայոց լեզվով հաղորդակցվելու, հայերեն ճիշտ և անսխալ գրելու կարևորությունն ընդգծելու նպատակով մարտի 30-ին Հայաստանում և արտերկրում անցկացվեց «Թելադրություն» նախագիծը: Նախաձեռնության շրջանակում 55 տարբեր հարթակում մասնակիցները թելադրություն գրեցին` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Նախագիծն իրականացվում է Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և սփյուռքում` Ռուսաստանում, Բելառուսում, Չեխիայում, Ուկրաինայում, Սիրիայում Գերմանիայում: Մասնակցել են բոլոր ցանկացողները: Նախորդ տարի մասնակցել է 333 մարդ, եղել են 12-73 տարեկան մասնակիցներ: Այս տարի գրանցվել է 1900 հոգի»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին մարտի 30-ին Հ. Թումանյանի թանգարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանը:
Նրա խոսքով`այն մարդիկ, որոնք անսխալ են գրում թելադրությունը, խրախուսական նվերներ են ստանում: Գնահատականներ չեն լինում, աշխատանքները ստուգում են տվյալ հարթակներում ներկա բանասերները:
«Այս նախագծով ցանկանում ենք կարևորել հայերենի դերը, իմացությունը, գրագիտությունը, սփյուռքում մայրենի լեզվով հաղորդակցվելու անհրաժեշտությունը: Այսօր համացանցում լատինատառ գրելը լուրջ խնդիր է ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում»,-նշեց Դավեյանը:
Թելադրության տեքստ գրելու նպատակով «Բաց կրթություն» Հ/Կ-ի տնօրենը դիմել էր Լեզվի պետական կոմիտեին:
Թելադրության տեքստի հեղինակ, մանկագիր Երազիկ Գրիգորյանը, որը Թումանյանի թանգարանում անձամբ թելադրեց այն, ասաց, որ թելադրությունը կոչվում է «Լեռան գագաթի խորհուրդը»: «Հերոսը Թումանյանն է, չնայած նրա անունը չի տրվում տեքստում: Խոսվում է մի օծյալ բանաստեղծի մասին, որը լուրջ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի հոգևոր զարգացման գործում, և այդ խորհուրդը նրան տրվում է լեռան գագաթից: Լեռան անունը նույնպես չեմ նշել, բայց նկատի եմ ունեցել Արարատը:
«Թելադրությունը» զանգվածային, տարբեր տարածքներում միաժամանակյա ընթացող միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները գրում են թելադրության նույն տեքստը։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել միջոցառմանը՝ անկախ տարիքից և հայերենի տիրապետման մակարդակից: Այս տարի նախագիծը ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով ավելի շատ քաղաքներ և երկրներ: Նախագծին միացել են Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերը, Երևանը, Արցախի հանրապետությունը։ Նախագծին են միացել նաև Ռուսաստանը՝ իր հայաշատ քաղաքներով, Բելառուսը, Գերմանիան, Չեխիան և Շվեյցարիան։ Թելադրություն են գրելու դպրոցներում, համալսարաններում, թանգարաններում։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01