Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնում (Շրիհարիկոտա կղզի) կբացի տեսասրահ՝ հաշվարկված հինգ հազար տեղի համար։ Այստեղից կհետևեն հրթիռների արձակմանն իրական ժամանակում, ասվում է կազմակերպության կայքում:։
«Սրահի այցելուներն անզեն աչքով կկարողանան տեսնել հրթիռների արձակումն իրական ժամանակում։ Նաև (մարզադաշտում) կտեղակայվեն մեծ էկրաններ, որոնց օգնությամբ կբացատրվեն արձակումների եւ արբանյակների հետ կապված տարբեր նրբություններ։ Բացի այդ, էկրաններին կցուցադրվեն գործողություններ արձակումից առաջ եւ հետո, որոնք նույնպես կբացատրվեն հանդիսատեսների համար»,- ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։ Ակնկալվում է, որ հարթակը կբացվի մարտի 31-ին։
Հնդկաստանը զարգացնում է սեփական տիեզերական ծրագիրը 1947-ից, երբ անկախություն ձեռք բերեց։ Աշխատանքը տարվում է տիեզերական հետազոտությունների կառավարական դեպարտամենտի ղեկավարությամբ։ Աշխատանքների անմիջական կազմակերպումը հրթիռատիեզերական տեխնիկայի ստեղծման ուղղությամբ դրված է ISRO-ի վրա (մինչև 1969 թվականը՝ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների ազգային կոմիտե)։
Չորեքշաբթի օրը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկրում արտադրված հրթիռը երկրամերձ ուղեծրում հաջողությամբ խոցել է արբանյակ։ Վարչապետն իրադարձությունն անվանել է պատմական։ Նրա խոսքով՝ մինչ այդ աշխարհում միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն են հասել նման հաջողությունների։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55