Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կողմ է նախաձեռնությանը, ըստ որի՝ համայնքապետերին ժամկետից շուտ պաշտոնանկ անելու հնարավորություն կտրվի և ըստ առաջարկության` հետ կանչ կարող է արվել մի քանի հարթության մեջ: «Այդպես համայնքապետերն ավելի սթափ կգործեն, ավելի շատ հաշվի կնստեն համայնքի յուրաքանչյուր քաղաքացու կարծիքի հետ և այնպես չի լինի, ինչպես մինչ այժմ, երբ ընտրվում են բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով ու իրենց 4-5 տարի ապահովագրված են զգում այդ աթոռին»,-ասաց նա:
Մարզպետն օրինակ բերեց այն, որ, երբ զարգացման ծրագրեր է նախատեսվում իրականացնել համայնքներում, համայնքի ղեկավարի կամքից է մեծապես կախված լինում, թե այդ ծրագրերն արդյունավետորեն կներդրվիեն, թե ոչ: «Այս դեպքում, երբ արդեն օրենսդրական կարգավորումներ ունենանք, հետկանչի մեխանիզմը աչքի տակ ունենալով, գուցե համայնքի ղեկավարներն ավելի սթափ, ավելի հաշվետու գործեն»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք դա և´ ժամանակատար, և´ ծախսատար չի՞ լինի և ցնցումների չի՞ ենթարկի համայնքը, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ցնցումային վիճակ այս պահին կա:
«Համայնքի 70 տոկոսը կարող է ոտքի կանգնել, սակայն հետկանչի որևէ մեխանիզմ այսօրվա մեր ՏԻՄ օրենքը չի առաջադրում: Համայնքի ընդգծված մեծամասնությունը, հաշվի նստելով նոր իրողությունների հետ, ստորագրահավաք է անում, որը կարծես լոկալ հանրաքվեի նման մի բան է, և արդյունքում, եթե համայնքի ղեկավարը կամք չի դրսևորում, իրավական որևէ կարգավորում չունենք համայնքի ղեկավարի հետկանչի կամ պաշտոնանկ անելու, իսկ այս օրինագծով կանոնակարգվում է դա: Նախընտրական շրջանում սարեր խոստանալով ընտրվում են և այնուհետև հաշվետու չեն լինում համայնքին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծես այս օրինագիծը ուղղված է հանրապետական համայնքապետերից ազատվելու տարբերակ գտնելուն, քանի որ նրանց դեմ է ուղղված շատ ակցիան, Կոտայքի մարզպետը բացառեց դա: «Դա թյուրընկալում է, կոնկրետ իմ պարագայում ունենք Հանրապետական կուսակցության անդամ բազմաթիվ ղեկավարներ, ում ղեկավարած համայնքներում այսօր բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում և արդյունավետ փոխգործակցում ենք»,-ասաց նա:
Չնայած դրան՝ նա նկատեց, որ կան համայնքապետեր, որոնք տասնամյակներով ուզուրպացրել են այդ աթոռը, բայց դա պայմանավորված չէ կուսակցական պատկանելությամբ: «Շատ առողջ նախագիծ է, խնդրում եմ խութեր չգտնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում, հայտնել էր, որ առաջարկում են նախագիծ, ըստ որի՝ համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնել։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01