Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, նաև՝ չեղարկել Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, հակառակ դեպքում իրենք գործադուլ կիրականացնեն:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` այդ մասին մարտի 30-ին թատրոնում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտնեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
«Այսօրվա ներկայացումը` «Դիմակահանդեսը», տեղի կունենա, քանի որ տոմսերը վաճառված են, կանցկացվի նաև ապրիլի 4-ին նախատեսված «Կախարդական ֆլեյտա» ներկայացումը: Բայց մենք պահանջում ենք Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ու եթե նա պահանջը չիրականացնի, մենք գործադուլ ենք իրականացնելու»,-շեշտեց Ավետիսյանը: Նրա հայտարարությունը ծափողջյուններով ընդունվեց:
Օպերային թատրոնի աշխատակիցները նաև որոշեցին մարտի 30-ից ստորագրահավաք իրականացնել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Բեմադրիչ Նաիրե Ստեփանյանի խոսքով` Կոնստանտին Օրբելյանը մեծ կշիռ ունի աշխարհում: «Ով էլ նրան փոխարինի` տնօրեններ, օպերային արվեստից ինչ-որ բան հասկացող մարդիկ, ոչ մեկ չունի Օրբելյանի թափը, որ կարողանա մեր օպերային արվեստը բարձրացնել այն մակարդակին, որ աշխարհում մեզ ճանաչեն»,-շեշտեց նա:
Օպերային թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանն ասաց, որ գուցե շատերը չգիտեն, բայց Կոնստանտին Օրբելյանն իր անձնական գրպանից մեծ գումարներ է ներդրել թատրոնի համար: Նա պրոյեկտորներ է նվիրել թատրոնին, իր հաշվին լուրջ մասնագետների է արտերկրից Հայաստան հրավիրել բեմադրություններ անելու, վարպետության դասեր անցկացնելու համար:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց, որ Կոնստանտին Օրբելյանն իր գործի նվիրյալն է, իսկ նվիրյալներին պետք է բարձրացնել, ոչ թե փորձել ինչ-որ կերպ խանգարել: «Նա մարդ է, որը թողել է իր բարեկեցիկ կյանքը, եկել է Հայաստան, որ օգտակար լինի մեր մշակույթին, ու նա կարողանում է օգտակար լինել»,-ընդգծեց Սաթյանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01