Ազգային էքզիթ-փոլի տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,4 տոկոսը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ընտրատեղամասերի մոտ անցկացված հարցման տվյալներով՝ նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 17,8 տոկոս ձայնով: Երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն է՝ 14,2 տոկոս ձայնով: Նրանց հաջորդում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսկացության թեկնածու Յուրի Բոյկոն, որը ստացել է 9,8 տոկոս ձայն, իսկ հինգերորդը նախագահական աթոռի համար մրցապայքարում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության թեկնածու Անատոլի Գրիցենկոն է, որն ստացել է ձայների 7,1 տոկոսը: Մեկ այլ էքզիթ-փոլի տվյալներով, որը մեջբերում է ТСН հեռուստաալիքը, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ՝ Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 30,1 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 18,5, իսկ Տիմոշենկոյի օգտին՝ 14 տոկոսը: SOCIS կենտրոնի տվյալներով՝ տեղի ժամանակով 19:00-ի դրությամբ՝ Զելենսկին հավաքել է 29,25 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 19,19, Տիմոշենկոն՝ 13,75: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստանում է արդյունքներն ամփոփել մինչև ապրիլի 10-ը: Քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ավելի քան 50 տոկոս ձայն, ապրիլի 21-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01