Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների էքզիթ-փոլերի արդյունքները, համաձայն որոնց` ինքը, ստանալով ընտրողների ձայների 30,4 տոկոսը, առաջատարն է, գրում է Russia Today-ը:
«Տեսել եմ մի քանի էքզիթ-փոլերի արդյունքներ: Դե ինչ, դա տեղի ունեցավ՝ 30,4%: Ինչպես տեսնում եք՝ էքզիթ-փոլերը շատ են, իսկ նախագահը մեկն է»,-ասել է Զելենսկին:
Մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը, ըստ էքզիթ-փոլերի, ստացել է 17,8% ձայն, մեկնաբանելով տվյալները, նշել է, որ «Մոսկվան հույս ուներ հաղթել հենց այսօր»:
Երկրի ղեկավարը Twitter-ում գրել է, որ «Ուկրաինայի ընտրություններում դեռևս այսպիսի սուր մրցակցություն չէր եղել»:
Միևնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին՝ հանուն Ուկրաինայի պայքարը երկրորդ փուլում շարունակելու հնարավորություն ընձեռելու համար:
«Շնորհակալ եմ ուկրաինացիներին, որոնք ամեն ինչից գլուխ հանեցին, ցորենը թեփից զատեցին: Շնորհակալ եմ, որ, ըստ էքզիթ-փոլերի արդյունքների, հնարավորություն ընձեռեցին երկրորդ փուլում շարունակելու հանուն Ուկրաինայի պայքարը, մինչդեռ Մոսկվան հույս ուներ հենց այսօր հաղթել»,-հայտարարել է Պորոշենկոն:
Նա շնորհակալություն է հայտնել ընտրողներին, որոնք վճռականորեն աջակցել են Ուկրաինայի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ուղղությանն ու կողմ են Ռուսաստանից անկախանալուն:
Ինչ վերաբերում է 14,2% ձայն հավաքած Յուլյա Տիմոշենկոյին, ապա «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն էքզիթ-փոլերի արդյունքները «պատվիրված» է որակել:
Տիմոշենկոն վստահություն է հայտնել առ այն, որ Պորոշենկոյի՝ երկրորդ փուլ դուրս գալու վերաբերյալ տվյալներն իրականությանը չեն համապատասխանում:
«Դրանք բացարձակապես պատվիրված, մանիպուլյացիոն էքզիթ-փոլեր են»,-ասել է քաղաքական գործիչը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ մշակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 45,7%-ը, ինչից պարզ է դարձել, որ առաջատարը Զելենսկին է: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 30,16%-ը:
Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ 16,69% ցուցանիշով, եռյակը եզրափակում է Յուլյա Տիմոշենկոն, որի օգտին քվեարկել է ուկրաինացիների 13,08%-ը: Ընտրություններին մասնակցել է մոտ 11 մլն մարդ:
Զելենսկին առավելագույն քանակով ձայներ է ստացել մարզերի մեծ մասում, բացառություն են կազմել միայն Դոնեցկի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերը, որտեղ առաջատար է Պորոշենկոն, իսկ Լուգանսկում ձայների մեծամասնությունը ստացել է թեկնածու Յուրի Բոյկոն:
Ինչ վերաբերում է օտար երկրներում բացված ընտրատեղամասերին, ապա այնտեղ մշակվել են քվեաթերթիկների 91,08%-ը: Արդյունքում պարզվել է, որ ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը (38,63%), մինչդեռ Զելենսկին հավաքել է 25,83%:
Ավելի վաղ սոցիոլոգները կանխատեսել էին, որ երկրի նախագահը կարող է ընտրվել ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի կեսօրի դրությամբ: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55