Հայելի մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին խոսելով արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացից , Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը նշեց. «Գալու է պահը, որ բանակցային գործընթացում զրույցներից կանցնեն օրակարգի ձևավորմանը» : Նոր օրակարգն ըստ Արամ Սարգսյանի պետք է ձևավորվի իրավական հարթության մեջ, քանզի քաղաքական հարթության մեջ բանակցելը չի ստացվում: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարևորեց, որ այս տարիների ընթացքում Հայաստանը անվտանգություն սպառողից դարձել է անվտանգության օրակարգ թելադրող երկիր: Հայաստանն ըստ Ազատ Արշակյանի պաշտպանված երկիր է, և այդ պաշտպանունակությունը ձևավորվել է 30 տարվա աշխատանքի արդյունքում: Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն էլ վստահեցրեց, որ ով էլ գա իշխանության արցախյան հարցում դիրքորոշման փոփոխություն չպետք է լինի: Ըստ բանախոսի , որպեսզի արցախյան հարցը ի նպաստ մեզ լուծվի նախ պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը, որի արդյունքում էլ կունենանք մարտունակ բանակ.
«Զարգանու՞մ է Հայաստանի տնտեսությունը՝ ոչ, ունե՞նք հնարավորություն զարգացնելու՝ այո»,- նշեց Մենուա Հարությունյանը:
Ասուլիսի բանախոսներն անդրադարձան նաև ռուսական հեռուսաալիքներով երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող տեսանյութերին ու անդրադարձին: Մասնավորապես քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի խոսքով դրանով Ռուսաստանը փորձում է 3 կարևոր մեսիջ ուղարկել Հայաստանին : Վտանգավորն ըստ Մենուա Հարությունյանի այն է, որ Ռուսաստանում Հայաստանն ընկալվում է ավտորիտար պետություն, ինչն էլ կարող է վտանգավոր լինել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների համար ու նաև խոչընդոտ հանդիսանալ՝ Ռուսաստանից Հայաստան հնարավոր ներդրումների համար:
Հերմինե Զեյնալյան
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01