ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և գործածելու կասկածանքով 2019թ. մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1997 թվականին:
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ՝ Գերմանիայի Դաշնությունից վերջինիս հասցեագրված ծրարի մեջ, հայտնաբերվել է թվով 4 հատ դեղնականաչավուն հաբ, որը, քննության տվյալներով, նա ստացել է փոստային բաժանմունքից:
Նշանակված դատանյութագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված հաբերը հանդիսանում են 2.18 գրամ ընդհանուր քաշով ՄԴՄ տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ Ոստիկանությունում 2019թ. մարտի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
1997թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01