«168 ժամ» թերթը գրում է. «Հրապարակված ցուցանիշները հիմք են տալիս եւս մեկ դատողություն անելու համար. դարձյալ կանգնել է իշխանափոխությունից առաջ Հայաստանի տնտեսության մեջ նշմարվող ներդրումային ակտիվությունը, որը նկատվեց արդեն 2017թ. չորրորդ եռամսյակից եւ շարունակվեց 2018թ. առաջին եռամսյակում։ Այդ ընթացքում օտարերկրյա կապիտալի զուտ հոսքերը ներքին տնտեսության մեջ էապես ավելացան։ Դրանք կազմեցին շուրջ 196 մլն դոլար։ Իշխանափոխությունից հետո, սակայն, ներդրումային այս ակտիվությունը սառեց։ Սպասումները, որ նախկին իշխանություններին հեռացնելուց հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը, չարդարացավ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հավաստիացնում էր, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան եւ ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, այնուհանդերձ, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանք զուր հույսեր էին։ Չնայած առանց այդ ցուցանիշների էլ նկատելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։ Հասկանալի է, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Ընդ որում, երբեմն՝ երկար ժամանակ։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել դրա համար։ Մի բան, ինչը բնավ չի նկատվում կառավարության գործողությունների մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության ներդրումային հոսքերի վրա, այլեւ հակառակն է եղել։ Մոտենում է կառավարության գործունեության մեկ տարին, իսկ այդ ընթացքում չի հաջողվել դնել որեւէ նոր, քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրի հիմք։ Փոխարենը` ներդրումների նկատմամբ հարուցված խնդիրների պակաս չի եղել։ Կառավարության գործողությունների հետեւանքով իշխանափոխությունից հետո, անկախ նրանից, ինչ-որ առումով բարելավվե՞լ է մրցակցային միջավայրը, թե՞ ոչ, էապես ավելացել են Հայաստանի տնտեսության ներդրումային ռիսկերն ու մտահոգությունները։ Ընդ որում, դրանք շարունակվում են նաեւ այսօր։ Միամտություն է կարծել, որ այդ պայմաններում արտաքին կապիտալը կգա Հայաստան։ Գործունեության գրեթե մեկ տարում կառավարությունը որեւէ քայլ չարեց ներդրումների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ընդհակառակը` այսօր Հայաստանը կանգնած է միջազգային կառույցներում խոշոր ներդրողի հետ դատական լուրջ պրոցեսի մեջ հայտնվելու վտանգի առաջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02