«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով-ՀՀ գլխավոր դատախազ փակ հանդիպումը բավականին հետաքրքիր է անցել: Մեխը եղել է հարցադրումը` հեղափոխությունից հետո որքան գումար է մուտք եղել պետբյուջե. Դավթյանն ասել է, որ դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ է ուղարկել, «այնտեղ բոլոր թվերը կան»: Հաջորդն առնչվել է Գյումրու ռուսական ռազմաբազայում գտնվող` հանցագործություն կատարած զինվորի հանձնմանը հայկական կողմին։ «Քննություն է ընթանում. այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»: Անի Սամսոնյանը հարցրել է` ինչպե՞ս է որոշվում, որ այս պաշտոնյան պետք է «մուծվի», ասենք` Սաշիկ Սարգսյանն ազատ ման գա, իսկ Մանվել Գրիգորյանը նստի։ «Տղավարի բացատրում եմ» արտահայտությունն օգտագործած դատախազին Մարիա Կարապետյանը հարցրել է` կին դատախազնե՞ր կան, ինչո՞ւ եք տղամարդկային մտածողություն սերմանում: Սերգեյ Բագրատյանն ու Սոֆյա Հովսեփյանը բողոքել են Վայոց ձորի ու Շիրակի մարզերի գլխավոր դատախազներից: Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով գործ կա՞, Դավթյանը պատասխանել է. «Խաչատրյանի մասով կոռուպցիոն խնդիրներ չկան. 3 գործ է հարուցված, սակայն հիմքեր չկան կալանավորելու»: Զոհրաբյանը շարունակել է հետաքրքրվել վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի մասին ռուսական ԶԼՄ-ների ռեպորտաժներով՝ չէ՞ որ «Վեստի-24»-ն անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն է խմբագրում: Դատախազը հարցը շրջանցել է հարցով. «Պաշտոնապես հաստատվա՞ծ է, որ Պեսկովն է խմբագրում «Վեստին». հազար բան են գրում, հաղորդում, ես չեմ կարող բոլորին պատասխանել»: Թագուհի Թովմասյանն էլ հարցրել է. եթե ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներն արդարացվեն, Դուք հրաժարական կտա՞ք: «Ո՛չ»,- ասել է Դավթյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01