Մարդիկ, որոնք ապրում են հանուն հայրենիքի, մտքեր ու ապրումներ, որոնք միայն մարտի դաշտում են. Սարգիս Գրիգորյանի մասնակցությամբ «Անմահների երկիրը» դրաման այսօրվանից բարձրացավ բեմ: Ներկայացման համար տարբեր թատրոններից հավաքվել են դերասաններ՝ Հայկ Սարգսյան, Գեորգի Հովակիմյան, Իշխան Ղարիբյան, Աշոտ Հակոբյան, Հովհաննես Հաջինյան, իսկ գլխավոր դերակատարը Սարգիս Գրիգորյանն է: Ներկայացումը հուզումնաշատ է, ներկաները հերոսի հետ, կարծես, մի պահ տեղափոխվում են ռազմի դաշտ, զգում ու ապրում այն, ինչ զգում է զինվորը:
Սարգիս Գրիգորյանը ներկայացումից հետո ետնաբեմում նշեց, որ այսօր, առավել քան երբևէ, հուզված էր ու պարտավորված, քանի որ դահլիճում ներկա էին Քառօրյա պատերազմին մասնակցած տղերք, ինչպես նաև՝ զոհված հերոսների հարազատներ։
՛՛Սա քննություն էր այսօր։ Ես հիմա պետք է նայեմ ներկա գտնվող զինվորների, բարձրաստիճան սպաների, զոհված զինվորների հարազատների աչքերին ու տեսնեմ, թե ինչ կա այնտեղ։ Դահլիճում քար լռություն էր, հիմա ես ուզում եմ հասկանալ ինչ զգացին նրանք, և արդյոք այս ներկայացումը կապրի: Դրական կարծիքներ լսել եմ, եղել է նաև քննադատություն ,իսկ ես նորմալ եմ վերաբերվում քննադատությանը: Կարծում եմ, որ նման ներկայացումներ շատ պետք է լինեն: Մենք պետք է երիտասարդներին պատրաստենք, որ ամեն րոպե կարող է սկսվել պատերազմ ու մենք պարտավոր ենք գնալ ու մեր մայրերին, քույրերին պաշտպանենք: Իսկ նման ներկայացումները, բնականաբար, ավելի մեծ ոգի ու ամրություն են տալիս երիտասարդներին»,- նշեց Սարգիսն ու հավելեց, որ ինքը ծառայել է բանակում և ծանոթ է ծառայության դժվարություններին:
Գլխավոր հերոսը օպերատոր է, ով տեսանյութի նկարահանման համար գնում է սահման և իր համար բացահայտում նոր աշխարհ, նա աստիճանաբար սկսում է հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Զինվորների կողքին գտնվելով՝ օպետորն էլ դառնում է զինվոր, սկսում զգալ վտանգի ու հայրենասիրության բախումը, իրական ընկերասիրությունն ու այլ արժեքների էությունը:
Ներկայացման բեմադրիչը Դավիթ Հարությունյանն է, պիեսի հեղինակը՝ Էդուարդ Զորիկյանը, բեմադրող նկարիչը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտ:
Արմինե Բրսոյան
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27