81 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մարտի 31-ին կյանքից հեռացել է իսպանացի ճանաչված լրագրող, մտավորական, Հայ դատի պաշտպան ու հայ ժողովրդի բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը, հաղորդում է «Հայերն այսօր»-ը: 1980 թվականին հայտնի իսպանացի լրագրող, մտավորական, հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանը գնացել էր Մադրիդի Գրան Վիա պողոտայի վրա գտնվող «Պոմպեյա» կինոթատրոնում Վուդի Ալենի նոր ֆիլմը դիտելու: Մինչ սպասում էր տիկնոջը, իր գտնման վայրից ոչ հեռու ռումբ պայթեց: Գուռիարանն` այն ժամանակ «Պուեբլո» թերթի փոխտնօրենը, անմիջապես խմբագրություն է զանգահարում, որպեսզի այնտեղից թղթակից ուղարկեն պատահարը լուսաբանելու: Բայց հենց նույն պահին, երբ նա խոսում էր տակավին, մեկ այլ ռումբ էլ հեռախոսի այն խցիկում պայթեց, որտեղից նա կապնվել էր իր գործընկերների հետ: Շատ մեծ դժվարությունների գնով բժիշկներին հաջողվում է փրկել մարդու կյանքը, բայց դրանից հետո նա ցմահ հաշմանդամ դարձավ: Առաջին հարցը, որ հուզում էր հրաշքով փրկվածին, այն էր, բնականաբար, թե ովքե՞ր էին այդ գործողության հեղինակները եւ ի՞նչ հստակ պահանջներ ունեին նրանից: «Մի խումբ երիտասարդներ` ԱՍԱԼԱ-ից»,- պատասխանում են ապաքինվողին: Ի՞նչ է ԱՍԱԼԱ-ն, ի՞նչ է Հայաստանը` գաղափար իսկ չուներ: Գիտեր միայն, որ նույն անվանունով մի հանրապետություն կա Խորհրդային Միության կազմում: Սկսեց ակտիվորեն հետաքրքրվել դեպքով, հայերի կոտորածների հարցով, Հայաստանի պատմության էջերով եւ խնդրեց հանդիպում ոչ թե կատարողների, այլ ԱՍԱԼԱ-ի պատասխանատուների հետ: Որոնումների այդ ընթացքում կապ է հաստատում ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեդջյանի հետ, որն հիշյալ օրերին նաեւ լայն ճանաչում վայելող իրավաբան էր, եւ շնորհիվ վերջինիս միջնորդության՝ հանդիպում է կազմակերպվում Բեյրութում` Մոնթե Մելքոնյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ: Մի առ ժամանակ անց լույս է տեսնում Գուռիարանի «La bomba» («Ռումբը») գիրքը: Թուրքերը, որոնք սպասում էին նորաթուխ հայատյացի դիրքերից հանդես եկող հրապարակախոսի, հիասթափված էին` գրքի էջերում հեղինակն առաջին անգամ իսպանական իրականության մեջ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության փաստը՝ բացահայտորեն հանդես գալով հայասերի դիրքերից եւ իր ընթերցողին համառոտ կերպով ծանոթացնելով հայ ժողովրդի անցած պատմական ուղուն: Իր հետ պատահածի ու Հայոց ցեղասպանության մասին Գուռիարանը 2 գիրք է գրել՝ « La bomba» (Ռումբը) եւ «Հայերը. մոռացված ցեղասպանություն»: Վերջին գրքի հիման վրա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015 թվականին նկարահանել է «Մի խենթի պատմություն» ֆիլմը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Դրանում ռեժիսորն անդրադարձել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը: Այս ֆիլմով է մեկնարկել նաեւ «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01