Գյուղական համայքներում գործող դպրոցները մասնագետների խնդիր ունեն, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը։
«Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի ներքին ռազմավարություն եմ մշակել, փոփոխություններ եմ կատարել, որոնք դրական արդյունքներ են տվել, բայց քանի որ հեռավոր գյուղերում մասնագետներ չկան, դա անդրադառնում է կրթության որակի վրա։ Թույլ մասնագետը միանշանակ չի կարող երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ դասարաններում դաս վարել, որ նյութը լիարժեք հասցեագրվի բոլոր աշակերտներին», - ասաց դպրոցի տնօրենը։
Քննարկմանը ներկա կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ դպրոցներում խնդիրները բազմազան են, սակայն կառանձնացներ համակարգիչների հարցը։
«Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել։ Այսօր ունենք գյուղերի դպրոցներ, որտեղ կա 3 համակարգիչ՝ 2008 թվականի արտադրության։ Դրանցից մեկը տնօրենի սենյակում է, մի երկուսը՝ հին օպերացիոն համակարգով են աշխատում։ Շատ համակարգիչներ ամիսներով նորոգող չի լինում։ Ինֆորմատիկա առարկայի դասավանդումն այսօր ձախողված է։ Գույքի խնդիրը ևս լուրջ է, լաբորատորիաների մասին էլ չեմ խոսում», - ասաց բանախոսը։
Անդրադառնալով երկկոմպլեկտ դասարաններին՝ Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ որոշ դպրոցներում 2-րդ և 9-րդ դասարանցիները մեկ դասասենյակում միասին նստած՝ դաս են անում։
«Կան գյուղական դպրոցներ, որտեղ 90 տոկոսով հարևան գյուղերից եկած ուսուցիչներ են աշխատում։ Ընդ որում, նրանք աշխատանքի գալիս են ամենաֆանտաստիկ ձևով՝ օրինակ՝ հացի մեքենայի վարորդի հետ, որը նրանց կես ճանապարհին իջեցնում է, և մանկավարժն աշխատավայր հասնում է ոտքով։ Ժողովուրդը հնարամտություններ է գործադրում, օրինակ՝ ուսուցչի մասնագիտությամբ հարս են բերում, որ իրենց գյուղն ուսուցիչ ունենա», - ասաց նա։
Ինչ վերաբերում է օպտիմալացման հարցին՝ կրթության փորձագետն այդ մոդելին կողմ արտահայտվեց։
«Ես չեմ ընդունում կրթություն 1 հոգանոց, 5 հոգանոց կամ 10 հոգանոց դպրոցում», - ասաց նա։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:14 19.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
12:16 19.06.25
15:48 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03