Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը, ով մահացել է մի քանի ժամ առաջ, ասել էր, թե քաղաքական դրդապատճառներով չի ինքնահրկիզվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը:
«Նա ասել է, որ ինքնահրկիզումը բացարձակ քաղաքական բնույթ չի կրել, այլ որ տունն են ձեռքից առել և իր ընդհանուր իրավիճակից է նման բան արել: Նույնիսկ հարցին, թե Դուք հանրահավաքի ժամանակ եք նման բան արել, նա ասել է, թե ի՞նչ հանրահավաք»,-ասաց նա:
Նորայր Դավիդյանցը նշեց, որ Քաջիկ Գրիգորյանը «պրոֆեսիոնալ թմրամոլ է», օրենքով սահմանված կարգով ստացել է մորֆին և 10 տարի կալանավորված է եղել:
Հարցին, թե գիտակի՞ց է եղել, երբ այդ ամենը պատմել է, բժիշկը նշեց, որ որպես մասնագետ կարող է ասել, որ անկախ այրվածքի աստիճանից, մարդու գիտակցությունը երկար ժամանակ մնում է տեղը:
«Նա իր ոտքով է նստել մեքենա, եկել հիվանդանոց: Նույնիսկ մարդիկ հարցնում էին, թե եթե գիտակցությունը չի կորցրել, ինչո՞ւ է վիճակը ծանր, գիտակցություն տեղն է եղել»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե միայն ի՞ր հետ զրույցում է նշել, որ արարքը քաղաքական դրդապատճառներ չի ունեցել, Նորայր Դավիդյանցը պատասխանեց, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ եղել է հիվանդանոցում, խնդրել է թույլտվություն նրա հետ խոսելու։ Պատգամավորն անձամբ հարցրել է, թե արարքը քաղաքական բնո՞ւյթ է կրել, ինքնահրկիզվողը ասել է՝ ոչ:
«Նա նշել է, որ դա արել է տան համար, կինն իրեն վռնդել է, տուն չունի, ապրելու տեղ չունի»,-ասաց բժիշկը:
Նորայր Դավիդյանցը նշեց նաև, որ Քաջիկ Գրիգորյանը ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել. «Այն մարդիկ, ովքեր իրեն առաջին օգնություն են ցուցաբերել, գուցե շփում են ունեցել իր վերքերի հետ, լավ կլինի՝ իրենք էլ դիմեն և անպայման ստուգվեն. դա գաղտնի է լինում և ոչ մի տեղ չի ֆիքսվում»։
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47