Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից, ատելությունից և խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունից։
«Սա իրենց գործն է. բնական է, որ մենք այլ բան չենք էլ սպասում։ Մենք այդ բոլոր հայտարարություններն ի գիտություն ենք ընդունում, դրանց լուրջ ենք վերաբերում, բայց ի վերջո Ալիևին հիշեցնում ենք մեկ բան. մենք հասկանում ենք, որ նա անընդհատ ուզում է գալ Ստեփանակերտ և Շուշի։ Բայց դրա համար երկու ճանապարհ կա։ Ինքն է ընտրում այդ ճանապարհները՝ մեկը դիվանագիտականն է՝ ամենակարճը, ոչ արյունալին և ամենաքաղաքակիրթ ձևը։
Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Մենք այստեղ բացում ենք Ադրբեջանի դեսպանատուն, հյուպատոսական ծառայություն, բոլոր դիվանագիտական համապատասխան կառույցները։
Երկրորդ ճանապարհն այն է, որ նրանք, որպես ռազմագերիներ, պետք է մեր հաղթական շքերթի ժամանակ անցնեն Ստեփանակերտի փողոցներով։ Տարբերակներն այս երկուսն են, իրենք պետք է որոշեն», - ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է:
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել:
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ալիևը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01