Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով վերջինիս միջնորդել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացուն ազատ արձակելու հարցում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ։ Դատական այդ որոշումը կայացվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով։ Այս հարցով դիմում ենք Ձերդ սրբությանը՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի հոգևոր և քաղաքական ղեկավարությանը, որպեսզի երիտասարդը միջագային պարտավորություններին համապատասխան վերադառնա իր ընտանիքի մոտ», - ասել է Գարեգին Բ-ն։
Նշենք, որ Ամենայն հայոց Կաթողիկոսը Մոսկվայում է, որտեղ էլ հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Հիշեցնենք, որ Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։
Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անմիջապես հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։
Փետրվարի 27-ին Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:14 19.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
12:16 19.06.25
15:48 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03