Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր: Այն ուներ ճանաչողական, մոտեցումներին ծանոթանալու բնույթ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գրիգորի Կասպարյանը:
«Շատ լավ է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են, որովհետև գործընթացը կանգ էր առել, այն վերսկսվեց»,- ասաց Կասպարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ դիրքորոշմանը, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, պատգամավորն ասաց, որ հարցը դրված է, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնի:
«Ամեն դեպքում, օրերից մի օր Արցախը դառնալու է բանակցությունների մաս: Առանց դրա չի լինի: Ղարաբաղի հարցը կլուծվի Ղարաբաղի մասնակցության պարագայում: Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը Վիեննա մեկնելիս գիտեր, որ Բաքուն այս փուլում դրան չի համաձայնի, բայց ամեն դեպքում հարցը պետք է բարձրացվեր»,- նշեց Գրիգորի Կասպարյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը համակերպվելու է Ղարաբաղի մասնակցությանը: Հարցին՝ հայկական կողմն ունի՞ Ադրբեջանին համոզելու լուրջ փաստարկներ, Կասպարյանն ասաց, որ փաստարկներ կան, բայց դրանից բացի պետք է լինել նաև հետևողական, շարունակել պնդել օրակարգը արդյունքի հասնելու համար:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, որտեղ խոսվում է հումանիտար ծրագրեր իրականացնելու մասին` Գ. Կասպարյանն ասաց, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, գերիների փոխանակման մասին է, կամ ինչպես վարչապետն ասաց՝ գերիների հարազատների փոխադարձ այցելությունների:
«Նման դեպք եղել է: Եթե հիշում եք՝ հայկական կողմը թույլ էր տվել, որ ադրբեջանցիները գան, այցելեն իրենց բարեկամների գերեզմաններին: Այնպես որ, կարծում եմ, որ սա հնարավոր է, ու սա կլինի մեծ նվաճում թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար»,- ասաց նա:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01