Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:Մեր նախագծի վերջին հերոսը հավաքականի ամենակրտսեր անդամներից մեկն է` ծանրորդ Սոնա Պողոսյանը: Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականում քիչ-քիչ, բայց հստակ քայլերով իր տեղն է ամրագրում Պողոսյանը: Սոնան ծնվել է 1998 թվականին Քասախում: Ծանրամարտով զբաղվում է 13 տարեկանից:
Սոնան մասնակցել է նաև պատանեկան Օլիմպիական խաղերին և հիմա էլ`ընդամենը 18 տարեկանում, մասնակցելու է Օլիմպիական խաղերին: Սոնան սիրում է կարդալ, սիրում է իր գործը և հստակ գիտի իր ուժերի սահմանը:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Առարկա չունեմ, որ թալիսման է, սակայն կա մեկն, ով ինձ հետ չէ: Հիշում եմ նրան, կարծես` օգնում է այդ պահերին ինձ:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Երազանք, մեծ աշխատանք և ինչ-որ տեղ նաև հաղթանակ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Այն մարդուն, ում նվիրում եմ հաղթանակներս՝ թալիսմանիս:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Այն մարդկանց հետ, ովքեր հպարտանում և ուրախանում են իմ հաղթանակներով:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Որպես մեր մարզիկների հաջող և մեդալաշատ խաղեր:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32