Այս պատմության մասին իմացվել է միանգամայն պատահականորեն: Նույնիսկ 12-ամյա Սյու Բինյանի մայրը չգիտեր, որ իր որդին ամեն օր օգնում է իր լավագույն ընկերոջը և նրան դպրոց տանում: Տղան չէր պարծենում դրանով, այլ պարզապես անում էր այն, ինչն, իր կարծիքով, պետք է աներ: Փոքրիկ հերոսը և նրա ընկեր Ջան Ցզեն ապրում են Չինաստանի Սիչուանի նահանգում: Ամեն օր նրանք միասին դպրոց են գնում, ուր Սյուն համադասարանցուն հասցնում է մեջքի վրա: Նա ինքը խոստովանում է, որ իր համար բնավ դժվար չէ դա անել, գրում է Daily Mail-ը: «Ես ավելի քան 40 կիլոգրամ եմ, իսկ Ջանն՝ ընդամենը մոտավորապես 25, և ես կարողանում եմ հեշտությամբ նրան բարձրացնել»,- ասում է նա: Ջանի վիճակի մասին հայտնի է դարձել, երբ նա ընդամենը չորս տարեկան էր: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մկանների հազվադեպ հիվանդություն՝ միասթենիա գրավիս (բառացիորեն՝ մկանային թուլություն): Տղան չի կարողանում ինքնուրույն քայլել, բայց, բարեբախտաբար, նման ընկեր ունի: Իհարկե, դա այնքան էլ դյուրին չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Բայց տղաները հասցնում են, օրինակ, դասարանից մինչև զուգարան գնալ երեք րոպեում: Սյուն օգնում է ընկերոջը նաև կենցաղային գործերում. ջուր է լցնում շիշը կամ ուսուցչին փոխանցում տնային առաջադրանքները: Ապագայում նա ցանկանում է աշխատել որպես կամավոր և օգնել մարդկանց, հաղորդել է Life-ը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01