Բրիտանացի գիտնականները նկարագրել են սմարթֆոնի PIN ծածկագիրը գողանալու միջոցը, որը հիմնված է ակուստիկ ալիքների հաշվման վրա: Այս թեմայով Քեմբրիջի համալսարանի մասնագետների կողմից պատրաստված հոդվածը հայտնվել է Arxiv.org-ում, գրում է Planet Today-ը: Երբ բջջային սարքի սեփականատերը PIN ծածկագիր կամ գաղտնաբառ է հավաքում, որոշակի ձայնային տատանումներ է կատարում: Եթե սարքը վարակվի տրոյանական ծրագրով, որը խոսափողի միջոցով հաշվարկի ձայները, ապա կարելի է ցանկացած PIN ծածկագիր կամ գաղտնաբառ ստանալ, ասում են բրիտանացի հետազոտողները: Գիտնականները որոշել են հաստատել իրենց ասածը եւ Android օպերացիոն համակարգի համար լրտեսական հավելված ստեղծել, որը մուտքագրման ձայնով կորսա գաղտնաբառերը: Մի քանի տասնյակ օգտատերերի մասնակցությամբ լրտեսական ծրագրային ապահովման փորձարկումը ցույց է տվել, որ նման կերպ կարելի է հասկանալ հավաքվող գաղտնաբառերի մոտ 60 տոկոսը: «Կան նախազգուշական միջոցներ, որոնք կօգնեն ձեզ պաշտպանվել նման տեսակի հարձակումներից: Դուք կարող եք օրինակ գաղտնաբառի հավաքման ժամանակ անջատել ձեր գաջեթի խոսափողը, ինչպես նաեւ աղմուկը ճնշող տարբեր աքսեսուարներ օգտագործել», — ասում են սմարթֆոնները կոտրելու նոր մեթոդի հեղինակները: Ավելի վաղ կիբերանվտանգության ոլորտի փորձագետները վտանգավոր խոցելիություն էին հայտնաբերել Android-ի UC Browser-ում: Խոցելիությունը թույլ է տալիս բջջային սարքերը վարակել վնասակիր սոֆտով:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44