Շահութահարկի ծրագիր, որպես այդպիսին, չունենք, բայց գոյություն ունեն հարկային մուտքերի եւ ակնկալվող ցուցանիշների հարաբերակցությունների հաշվարկներ: Ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, դրանից բացի, հարկային եւ մաքսային տուրքերը բաժանված են: «2019 թվականի առաջին 3 ամիսներին պետական բյուջե հարկային եւ մաքսային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն մեծացել են: Միեւնույն ժամանակ, մոտ 10 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել»,- հայտնեց Անանյանը: ՊԵԿ ղեկավարը նշեց, որ հարկային մուտքերը եւ պետական տուրքերը, որոնք հաստատվել են 2019 թվականի պետական բյուջեով, պետք է կազմեն 1 տրլն 401 մլրդ 875 մլն դրամ՝ հավելելով, որ ընթացիկ տարվա առաջին 3 ամիսների ծրագրի բաժինը կազմում է շուրջ 285,1 մլրդ դրամ: Նա նաեւ հայտնեց, որ փաստացի մուտքերը կազմել են 296,5 մլրդ դրամ, իսկ ծրագրային ցուցանիշը 4 տոկոսով գերակատարվել է: «Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հարկային մուտքերը աճել են 55,5 մլրդ դրամով կամ 32,8 տոկոսով, մինչդեռ մաքսային մուտքերը կազմել են 2,8 մլրդ դրամ կամ 4,1 տոկոս»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01