Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն մյուս թեկնածուների համեմատ նախընտրական քարոզարշավի համար ամենաշատ գումարն է ծախսել, ընդ որում՝ այդ նպատակով նրա ծախսած գումարը 9 անգամ գերազանցել է «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի ծախսը, գրում է life.ru-ն՝ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով: Ուկրաինայի ղեկավարը քարոզարշավի համար ընդհանուր առմամբ մոտ 15,2 մլն դոլար է ծախսել: Դրամական միջոցների մեծ մասը Պորոշենկոն տրամադրել է սեփական բյուջեից, մինչդեռ, օրինակ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի քարոզարշավի համար վճարել է նրա կուսակցությունը: Ըստ ԿԸՀ զեկույցի՝ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին իր նախընտրական քարոզարշավի համար մոտ 3,5 մլն դոլար է ծախսել: Ծախսերը հիմնականում հոգացել են ֆիզիկական անձինք, սակայն եղել են նաև ներդրումներ նրա կուսակցության և իրավաբանական անձանց կողմից: Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում Զելենսկին և Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ են անցել՝ համապատասխանաբար 30,24% և 15,95% ձայներով:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01