«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն ՝ «Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից» թեմայով այսօր գիտագործնական կոնֆերանս էր կազմակերպել:
Կոնֆերանսի օրակարգի հարցն էր նաև 1990թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հարցերի լուծման կարգի մասին» օրենքի արդիականության հաստատումը հիմնահարցի կարգավորման գործընթացում:
Կազմկոմիտեի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նկատեց, որ նման կերպով բանակցությունների շարունակությունը փակուղի է տարվում, և ուշ թե շուտ պետք է այլ հանգուցալուծում լինի:
«Մենք առաջարկում ենք ընդամենն օրակարգ փոխել: Դրա լավագույն ձևն է գնալ իրավական ճանապարհով, որը միջազգային իրավունքի սկզբունքներից պետք է բխի»,-ասաց նա և հիշեցրեց, որ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ պատերազմը չի ավարտվել և նույն տեմպերով շարունակում է սպառազինություն գնել:
Սարգսյանի կարծիքով պետք է հարց առաջ քաշվի՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով, համապատասխանո՞ւմ է Խորհրդային միության օրենքի, միջազգային իրավունքի նորմերին : «Մեր ներկայացված փաստաթուղթն ամբողջությամբ դրան է վերաբերում»,-ասաց նա:
Արամ Սարգսյանի խոսքով՝ փաստ է, որ Արցախը ձևավորվել է Ադրբեջանի կազմից դուրս և չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը: «Ի՞նչ արեց Արցախը, երբ 1991թ-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանն իրեն հայտարարեց 18-20թթ-ի դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, որի կազմում չի եղել Արցախը: Արցախի ժողովուրդն իր որոշմամբ սեպտեմբերի 2-ին հռչակեց ԼՂՀ: Մինչ այդ, միջազգային դիտորդների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին անցկացրեց հանրաքվե և դուրս եկավ Խորհրդային միության կազմից: Այսինքն՝ փաստ է, որ ԱՀ-ն ձևավորվել է Ադրբեջանի կազմից դուրս և չի խախտել նրա, այսպես ասած, տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը հավելեց, որ կազմկոմիտեն ստեղծվել է դեռևս 96թ-ից, և այս ընթացքում քննադատել են նախկին իշխանության պարտվողական քաղաքականությունը:
«Եթե մենք չենք ճանաչելու ԱՀ օրինական ձևավորումը, դա նշանակում է, որ Ադրբեջանին թույլ ենք տալիս ձևակերպել ներքին խնդիր: Հիմա մեր նպատակն է, որ ընդունեն որոշումը, որ ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ի օրինական ձևավորումը, որովհետև եթե սա պաշտոնապես չի հնչելու, ամեն անգամ պետք է ասեք, որ մենք Արցախի ժողովրդի անվտանգության պահպանն ենք, որը բավարար չէ»,-ասաց նա:
Արամ Սարգսյանն ընդգծեց՝ պետք է հայկական կողմի քաղաքականությունն ուղղված լինի նրան, որ չկորցնեն բարեկամ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ ապահովում են մեր անվտանգությունը. խոսքը այն 5-6 գերտերությունների մասին է, որոնք կարող են մեզ աջակից լինել:
Նշենք, որ այս համատեքստում նախատեսվում է կոնֆերանսի ընթացքում բանաձև հաստատել, և այն ուղարկել Մինսկի խմբի համանախագահներին և ՀՀ կառավարությանը: 
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55