Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, եւ երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից:
Այս հանձնաժողովը՝ Վահե Հովհաննիսյաեւնի գլխավորությամբ, ընդամենը երկու նիստ է արել եւ հանգել է այն եզրակացությանը, որ որոշ դեկաններ եւ ամբիոնի վարիչներ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, հենց նրանք են խանգարում ԵՊՀ-ի բարեփոխմանը:
Այս որոշմանը հանգելուց հետո, ըստ մեր տեղեկությունների, Հովհաննիսյանը սկսել է դեկաններից եւ գնացել է այս մի քանի դեկանների մոտ, առաջարկել նրանց դիմում գրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Մասնավորաեւպես գնացել է Երկրաբանության ֆաեւկուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի մոտ եւ պնդել, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ավելի լավ է՝ օր առաջ դիմում գրի եւ գնա, ինչին Մարատ Գրիգորյանը տվել է շատ կոշտ պատասխան. «Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի», եւ կոպիտ ձեւով դուրս է հրավիրել իր աշխատասենյակից, որից հետո Վահե Հովհաննիսյանը գնացել է Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ՝ նույն առաջարկ-պահանջով:
Այդտեղ նույնպես ստանալով նմանատիպ բացասական ու կոպիտ արձագանք՝ որոշել է չգնալ մյուս դեկանների՝ տնտեսագիտակաեւնի դեկան Հայկ Սարգսյանի, Կենսաբանականի դեկան էմիլ Գեւորգյանի, Միջազգային հարաբերությունների դեկան Գեղամ Պետրոսյանի ու մի քանի այլ դեկանների մոտ, հարցը մի քիչ էլ «եփել», նոր շարունակություն տալ:
Հեռանալու վտանգի առջեւ հայտնված դեկանները եւ ամբիոնի վարիչները պնդում են, որ հանձնաժողովն ստեղծվել է ոչ թե ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխելու իմիտացիա ստեղծելու եւ Սիմոնյանի պաշտոնավարումը եւս մի քանի ամսով երկարաձգելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01