«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ապրիլի 1-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: Ազատման պատճառն իսկապես կոնֆլիկտն է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: Դա Այվազյանն էլ չի թաքցնում:
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ ուշագրավ շերտեր կան, ու իրականում պաշտոնին անհամապատասխանության ու անգործության մասին «սլիվներն» ընդամենը շղարշ են: Բանն այն է, որ Աղաջանյանը հանձնարարական է իջեցրել Այվազյանին, այնինչ հանձնարարականը որեւէ կերպ չի առնչվել գրասենյակի գործառույթների հետ:
Հայկ Այվազյանը գրությամբ պատասխանել է, որ իրենց լիազորությունները բացառապես խորհրդատվական ու մեթոդաբանական են, ուստի չեն կարող դրանցից դուրս որեւէ գործառույթ իրականացնել: Աղաջանյանը նորից պնդել է, որ գրասենյակը պարտավոր է կատարել աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը, ու այդպես մի քանի անգամ:
Արդյունքում Էդուարդ Աղաջանյանն իր օգնականի միջոցով Հայկ Այվազյանին տեղեկացրել է, որ այլեւս չի ցանկանում աշխատել նրա հետ: Ուշագրավ է, որ Այվազյանի ազատման օրն իսկ նշանակվել է գրասենյակի նոր ղեկավար»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47