Մարտի 25-ին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը: Սովորաբար, ցանկացած կազմակերպության համար, անկախ դրա կազմակերպաիրավական ձևից, հաշվետվությունը դասվում է այնպիսի փաստաթղթերի շարքին, որոնք ավելի շատ հարցերի պատասխաններ են տալիս: Սակայն, ինչպես գործող իշխանության գերակշիռ քայլերի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագայում, հաշվետվությունը ոչ թե պատասխանում է հարցերին, այլ, ընդհակառակը, ավելի շատ հարցեր է առաջացնում:
Այսպես, ֆինանսական հաշվետվության համաձայն՝ կուսակցության եկամուտները 2018 թվականին կազմել են 105 միլիոն 496 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 104 միլիոն 531 հազար դրամ: Ծախսերի գերակշիռ մասը՝ 100 միլիոն դրամը, ուղղվել է նախընտրական քարոզարշավի իրականացմանը, իսկ մնացած մասը բաժին է ընկել ընթացիկ այլ ծախսերին: 2018 թվականի ընթացքում կուսակցությունը գույք չի ունեցել, ձեռք չի բերել և չի օտարել: Եթե գույքի ու ծախսերի մասով հաշվետվությունն այդքան էլ հետաքրքիր չէ, ապա եկամուտների մասով պատկերը լրիվ հակառակն է:
Այսպես, ուշադրության արժանի առաջին դրվագը վերաբերում է անդամավճարներին: Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ 2018 թվականին կուսակցության անդամավճարներից գոյացած ընդհանուր հասույթը կազմել է 11 միլիոն 585 հազար դրամ: Այս հավաքագրումը կուսակցության կողմից իրականացվել է կանոնադրության 3.4 կետի համաձայն, որում, մասնավորապես, նշվում է. «Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը սահմանում է Կուսակցության Վարչությունը»: Թե որքա՞ն է կազմում մեկ հոգու անդամավճարը, և քանի՞ անդամների վճարումներից է գոյացել 11 միլիոն 585 հազար դրամ գումարը, թերևս, հնարավոր չէ պարզել, քանի որ վարչության որոշումները հրապարակային չեն:
Առավել հետաքրքրական են նվիրատվությունների վերաբերյալ տվյալները: Ֆիզիկական անձանց կողմից իրականացված նվիրատվությունները կազմել են 81 միլիոն 420 հազար դրամ: Ընդ որում, տարեսկզբից նվիրատվությունների գումարների չափերը գնալով ավելացել են: Եթե սկզբում 100-500 հազար դրամի նվիրատվություններ էին լինում, ապա վերջում այդ թվերը հասնում են արդեն 10 միլիոնանոց նվիրատվությունների:
Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվություններին, ապա այստեղ ևս հետաքրքիր բացահայտումների պակաս չի զգացվում: Նվիրատուների շարքը գլխավորում է «Զիգզագ» ՍՊԸ-ն՝ 5 միլիոն դրամ նվիրատվությամբ: Նրան հաջորդում են Արտաշատի պահածոների գործարանը՝ 1.5 միլիոն դրամ, «Այ Դի» բանկը՝ 1 միլիոն դրամ, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ԲԲԸ-ն՝ 1 մլն դրամ, և այլն:
Եվ վերջում, ինչպես ասում են՝ վայելենք տոնական երեկոյի տորթը:
2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարին բանկային փոխանցման միջոցով 118 հազար դրամ գումար է փոխանցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այո, այո, ճիշտ կարդացիք, Էդմոն Մարուքյանի գլխավորած կուսակցությունը 2018 թվականին գումար է նվիրաբերել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը: Հասկանալի է, որ իրավիճակ է փոխվել երկրում, բայց մի՞թե այն աստիճանի, որ իրեն ընդդիմադիր համարող կուսակցությունը գումար է փոխանցում իշխանական կուսակցությանը, այն էլ՝ խորհրդարանական ընտրությունների տարում: Սա նույնիսկ զավեշտ չէ, սա արդեն իսկական կոմեդիա է՝ 3 գործողությամբ՝ հիմարություն, …. , … :
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01