Պաշտոնական այցելությամբ Եթովպիա մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 3-ին հանդիպում ունեցավ Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների աշխուժացմանը և տարածաշրջանում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը, և այդ առումով Եթովպիա կատարած այցը լավ հնարավորություն է հեռահար ծրագրերն ուղենշելու առումով։ Այս գործընթացում նախարար Մնացականյանը կարևորեց նաև ՄԱԿ կողմից ընձեռնված տարբեր հարթակների կիրառումը:
ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչ և «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնայի կառավարման ոլորտում Հայաստանի փորձում՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկում ծավալեցին տարածաշրջանում թվային օրակարգի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի մշակման և տվյալ ոլորտում Հայաստանում կիրառված լուծումները տեղայնացնելու հեռանկարների շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գործընկերներին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01